2019 թվական ջան, շշմելու լավն էիր…
Շնորհակալ եմ ինձ պարգևած` հուզելու աստիճան անչա՜փ սիրուն-դրական էմոցիաների համար…
Բարի՛ գալուստ, 2020 թվական ջա՜ն:
Դեռ չտեսած` սիրեցի քեզ, այնպես որ, արի գրկեմ, սիրելի՛ս: Քեզնով իրականություն դարձավ իմ, թերևս, ամենաանհավանական թվացող երազանքը:
Աստվա՜ծ իմ, ես հիմա Երուսաղեմում եմ և քայլում եմ Տիրոջ ոտնահետքերով…
«Հայկական կակաչի» ընթերցող, շնորհակալ եմ և՛ Քեզ: Շնորհակալ եմ հավատարմության համար: Թող այս տարում իրականանան Ձեր բոլոր բարի և սիրուն երազանքները: Իսկ, որպեսզի երազանքներն իսկապես իրականություն դառնան, պարզվում է` հարկավոր է ընդամենը… ճիշտ երազել: Այնպես որ, վաղը ևեթ ընդունեք այս տարվա իմ ուղերձ-նյութը` ճիշտ երազեք:
Հատուկ Ձեզ համար` Երուսաղեմից:
Միշտ Ձեր` Նունե Մովսիսյան
Уведомление: Ուխտագնացություններ Էրգիր և Երուսաղեմ — Սեբաստացիական մեդիադարակ