
Իսրայելում եղած ժամանակ ինձ անընդհատ «խոցում» էին մի քանի հարցեր, իսկ հիմա, երբ Հայաստանում եմ` ուղղակի ցավեցնում են:
Հարց առաջին
Ո՞նց է լինում, որ ջուր չունեցող հրեաները ծաղկեցնում են իրենց անապատները, իսկ ջրով հարուստ հայերս ջանասիրաբար անապատացնում ենք մեր երկիրը:
Հարց երկրորդ
Ո՞նց է լինում, որ քրիստոնեության հետ կապ չունեցող հրեաները տարեկան ընդունում են 50 միլիոն զբոսաշրջիկ, իսկ քրիստոնեությունն առաջինն ընդունած Հայաստանս համառորեն չի դառնում գրավիչ:
Հարց երրորդ
Ո՞նց է լինում, որ Իսրայելի 20.8 քառ. կմ-ի վրա ապրում է 7 միլիոնից ավել մարդ, իսկ Հայաստանի 29.743 քառ. կմ-ի վրա հազիվ 3 միլիոն:
Հայեր ջան, ոնց է լինում, հը՞ն: Եթե գիտեք այս հարցերի պատասխանները, բարի եղեք, ինձ լուսավորեք:
Հետգրություն
Շուտ եմ ասել` արդարացումների տեսքով պատասխանները հաշիվ չեն:
Լուսանկարը` անձնական արխիվից. Երուսաղեմի Ս. Հարության տաճար
Уведомление: Հոգևոր մտորումներ. Ավագ երկուշաբթի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոգևոր մտորումներ. Ավագ երկուշաբթի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուխտագնացություններ Էրգիր և Երուսաղեմ — Սեբաստացիական մեդիադարակ