Ե՞ս, սիրելիս

nino-chakvetadze-7

Մի անգամ, միջին տարիքի մի կին հարցրեց Տիեզերքին` դեմ չի՞ լինի, որպեսզի ինքը գործը փոխի:

-Փոխի՛ր: Ոնց քեզ հարմար է,-պատասխանեց Տիեզերքը:

-Իսկ ոչի՞նչ, որ ես մի քիչ ավել գումար վաստակեմ:

-Աստծո սիրուն: Իհարկե՛, անգամ, եթե ոչ քիչ:

-Չե՞ս նեղանա:

-Ինչո՞ւ պիտի նեղանամ:

Կինը երկմտեց:

-Իսկ կարո՞ղ եմ լաբրադոր պահել:

-Անշուշտ, հետն էլ` կատու:

Կինն էլ ավելի շփոթվեց: Զգացվում էր, որ խոսակցությունն այն հունով չէր գնում, ինչպես  ինքն էր սպասում:

-Իսկ, եթե ես դադարե՞մ գումար վաստակելու համար աշխատել և սկսեմ իմ գո՞րծը:

-Առա՛ջ: Հրեն քո հարևանը վաղուց իր համար է աշխատում:

-Իսկ, եթե ամառանոց կառուցե՞մ:

-Կառուցի՛ր:

-Մեծ հողամասո՞վ, որպեսզի խնձորենիներ և մոշ աճեն:

-Եվ ինչո՞ւ ոչ: Թող կողքին էլ բալենիներ լինեն:

Կինը փոքր-ինչ գունատվեց:

-Իսկ կլինի՞, որ ես սկսեմ վազել:

-Սկսի՛ր:

-Իսկ կարո՞ղ եմ յոգայի գնալ:

-Գնա՛:

-Համ էլ ուզում եմ նկարել սովորել:

-Սովորի՛ր:

-Իսկ երգե՞լ:

-Երգի՛ր:

Կինը մի քայլ ետ գնաց, նյարդայնացած հառաչեց և գրեթե բղավեց հուսահատ ձայնով.

-Իսկ, եթե ես մտածում եմ ընդհանրապես այստեղից գնալ, հետո ի՞նչ:

-Հետո, հավանաբար, կգնաս,-ասաց Տիեզերքը:

Կինն ապշահար նայեց: Նա ցրված հայացքով նայեց շուրջը` մազափունջը փաթաթելով մատին:

-Ասա՛ ինձ,-որոշակի դադարից հետո արտասանեց կինը,-բայց ինչո՞ւ նախկինում դու ինձ ոչինչ թույլ չէիր տալիս:

Տիեզերքը զարմացած հայացքով նայեց կնոջը.

-Ե՞ս: Սիրելի՛ս, դու ինքդ կյանքիդ կեսը քեզ ոչինչ թույլ չես տվել անել, իսկ հիմա մեղադրում ես ինձ:

Աղբյուրը`  О. Фадеева 

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s