Ինչու եմ ես այսպես ապրում

82289952_3022357697783470_4319612471179476992_n

Տարբեր մարդիկ միևնույն հարցը տվեցին Կյանքին. «Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում»:

Առաջին մարդը հարցրեց.

— Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Ես հաճախ եմ հիվանդանում, անհաջողություններն անընդհատ ուղեկցում են ինձ: Ես կարծես ամեն տեսակի խնդիրների մագնիս լինեմ։

Եվ Կյանքը պատասխանեց նրան.

-Որովհետև դու ՉԱՐԱՑԱԾ ես ապրում…Նեղացած ես աշխարհից, հայտնվել ես վրեժխնդրության և ատելության ծուղակում: Մինչդեռ անհրաժեշտ է ապրել հանուն ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ: Ուրախացիր ինքդ քեզնով, ուրիշներով, Աստծով, այդ ժամանակ էլ երջանիկ կլինես:

Երկրորդ մարդը հարցրեց Կյանքին.

— Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Ես մշտապես ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ անընդհատ պայքարում եմ։ Ախր, ամեն ինչ սխալ է։

Եվ Կյանքը պատասխանեց նրան.

-Որովհետև դու ՀԱԿԱՌԱԿ ես ապրում: Հակառակ բոլորին և ամեն ինչին: Դու դեռահասի պես դեռ ամեն ինչի դեմ ըմբոստանում ես, ոչ մի կերպ չես կարողանում կանգ առնել: Այ, դրա համար էլ դու այդպիսի խառնակ կյանք ունես: Մինչդեռ անհրաժեշտ է ապրել ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ: Եվ այդ ժամանակ էլ դու երջանիկ կդառնաս:

Երրորդ մարդը հարցրեց Կյանքին.

— Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Մշտապես կախում ունեմ այլոց կարծիքներից, ինքնավստահ չեմ։

Եվ Կյանքը պատասխանեց նրան.

-Դու ապրում ես, որպեսզի քեզ ՆԱԽԱՆՁԵՆ: Մինչդեռ անհրաժեշտ է այնպես ապրել, որպեսզի ՈԳԵՎՈՐՎԵՆ քո օրինակով: Այդ ժամանակ էլ դու երջանիկ կլինես:

Չորրորդ մարդը հարցրեց Կյանքին.

— Ասա ինձ, ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Անընդհատ սթրեսի և լարվածության մեջ եմ։

Եվ Կյանքը պատասխանեց նրան.

-Դու ապրում ես, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ԱՊԱՑՈՒՑԵՍ: Քո կյանքը կազմված է շարունակական թեորեմներից, որոնք անընդհատ պետք է «ըստ պահանջի ապացուցել»: Բայց դա ոչ մեկին պետք չէ: Եվ ընդհանրապես` ոչ մեկին ոչինչ ապացուցել պետք չէ: Դու չափից շատ ժամանակ և ջանք ես ծախսում ինչպես ապացույցների, այնպես էլ քո գլխում` ուրիշների երևակայական պատկերները սնուցելու վրա: Ասեմ` իմանաս, ուրիշները միշտ էլ քաղցելու են և նորից ու նորից ուշադրություն են պահանջելու քեզանից: Մինչդեռ անհրաժեշտ է ապրել ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՔՍԻՈՄԻ տիրույթում:

Հինգերորդ մարդը հարցրեց Կյանքին.

-Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Կյանքն ինձ համար լիակատար հիասթափություն է։

Եվ Կյանքը պատասխանեց նրան.

-Որովհետև դու ապրում ես ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ համար: Եվ որտե՞ղ ես դու իրական: Պետք է ԼԻՆԵԼ, ՈՉ ԹԵ ԹՎԱԼ: Այ, այդ ժամանակ էլ երջանիկ կլինես:

Վեցերորդ մարդը հարցրեց Կյանքին.

-Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Ձանձրալի է, անհետաքրքիր։

Եվ Կյանքը պատասխանեց նրան.

-Որովհետև Կյանքն ԱՆՑՆՈՒՄ Է ՔՈ ԿՈՂՔՈՎ: Դու ինչպես «իմաստուն ձկնիկ» թաքնվում ես կյանքից: Մինչդեռ այնպես պետք է ապրես, որ քո կողքով անցնող կյանքը հետաքրքրասիրությունից դրդված կանգնի քեզ մոտ, հետաքրքրվի քեզանով: Եվ մնա..: Այդ ժամանակ էլ դու երջանիկ կլինես:

Եվ յոթերորդ մարդը հարցրեց Կյանքին.

-Ինչո՞ւ եմ ես այսպես ապրում: Ոչինչ ինձ ուրախություն չի բերում։

Եվ Կյանքը պատասխանեց նրան.

-Որովհետև դու ապրում ես ՈՉ ՔՈ ԿՅԱՆՔԸ: Եվ այդ ուրախություններն էլ քոնը չեն: Գտիր քեզ` քո զգացմունքները, ցանկությունները, երազանքները, նպատակները, բառերը, զգացողությունները, գրքերը, ֆիլմերը, երգերը, քո շրջապատը…: ԳՏԻՐ ՔՈ ԿՅԱՆՔԸ և դու երջանիկ կլինես:

Աղբյուրը`  Нина Сумирэ

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ինչու եմ ես այսպես ապրում

  1. Уведомление: Ինչու եմ ես այսպես ապրում — Նանե Այնթաբյան

  2. Уведомление: Ինչու եմ ես այսպես ապրում – Մտափունջ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s