Խոսե՛ք: Ասե՛ք այն ամենի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է: Երաշխիք չկա, որ ձեզ կլսեն: Որ ձեզ կհասկանան, որ ինչ-որ բան կփոխվի, եթե բերանը բացեք և ձեր ցավը բարձրաձայնեք բառերով: Բայց և այնպես, արժե փորձել, քանզի մենք, փորձելուց բացի, ոչինչ չունենք: Հա՛, լուրջ: Ճիշտ է, ցավը կմնա, բայց ինչ-որ բան փոխելու հնարավորությունը հո կվերանա: Բաց լինելու և ուրիշին կորցնելու վախը պարբերական բնույթ է կրում, որը մեթոդաբանորեն հանգեցնում է ինքն իրեն կորցնելուն:
Մեկ մեկու ասեք այն, ինչը որ ուզում եք ասել: Որքան էլ այն թվա հիմար, ծիծաղելի, անհեթեթ, ոչ ժամանակին, անտեղի: Ասեք, որ սիրում եք: Կամ ասեք այն մասին, որ քնքնշությունը և ուրախությունը փոխարինվել է հակակրանքով և անտարբերությամբ: Ի վերջո, ի՞նչ է պատահել. հիշեք այն հանգամանքները, որոնց աղյուսները կառուցել են թյուրիմացության ներկա պատը:
Միմյանց հանդիպեք` անցնելով ամաչկոտության և շփոթվածության պատի միջով: Գնացեք, նստեք, պառկեք: Դե՛, ոնց ձեզ հարմար է, միայն թե միմյանց հետ անկեղծ խոսեք: Խոսեք խոհանոցում, հեռախոսով, նամակներով կամ պարով, միայն մի՛ լռեք` կարևորի մասին այդպես էլ չասելով: Ասեք` ձեզ ինչն է անհանգստացնում: Այն մասին, որ ստիպված եք եղել ինքներդ ձեզ զսպել` դեմքի պարկեշտության դիմակը պահելու համար:
Ազնի՛վ եղեք: Ասեք, որ հոգնել եք: Ասեք, ինչ եք ուզում: Եվ այն մասին ասեք, թե ինչը նույնիսկ մեկ անգամ չեք ուզենա, որ լիներ: Ասեք, որ խանդում եք: Ասեք, որ վախենում եք: Այն մասին, որ այժմ խոսակցություն սկսելն անօգուտ է թվում: Այ, հենց դրանից էլ սկսեք: Յուրաքանչյուր րոպե ժամանակ է հոսում: Յուրաքանչյուր ժամ հեռանում է` իր հետ տանելով այն մեկի հետ մտերմությունը գտնելու և նրա հետ ամբողջականությունը պահպանելու, ձեր զգացմունքները և մտքերը ճանաչելու հնարավորությունը: Ձեր պահանջներին թույլ տվեք, որ խոսեն:
Այդպես վարվելով` թույլ ենք տալիս, որպեսզի մեզ Սիրեն և, որպեսզի մենք Սիրենք:
Աղբյուրը` Маша Мошковская
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Բարձրաձայնեք անհանգստացնող բաների մասին. — Նանե Այնթաբյան
Уведомление: Բարձրաձայնեք անհանգստացնող բաների մասին. – Մտափունջ
Уведомление: Բարձրաձայնեք անհանգստացնող բաների մասին – Մտափունջ