Հոգևորը չի կարող վերջնական նպատակ լինել

unnamed-file-28

Քրիստոսին իզուր չեն անվանում «մարդկության փրկիչ»: Նա անընդհատ բացատրում էր, որ հոգևորը չի կարող վերջնական նպատակ լինել: Նա պատահական չասաց, որ բարձրագույն պատվիրանը Աստծո հանդեպ սերն է, և ոչ էլ պատահական անարգվեց և խաչվեց: Նա կարող էր խուսափել գերությունից և խաչելությունից, բայց չարեց: Նյութականի կորուստը նա ընդունեց հանգիստ, նշանակում է` Աստված նյութական չէ: Քրիստոսը կարող էր ցույց տալ իր կարողություններն ու ինտելեկտը, բայց չարեց:

Աստված կարողություն կամ ինտելեկտ չէ: Քրիստոսը հանգիստ ընդունեց հոգևորի, ազնվության և իդեալների փլուզումը, երբ իրեն դավաճանեցին, երբ սիրելի աշակերտները հրաժարվեցին իրենից, երբ երկրպագողները ծաղրեցին և թքեցին: Նշանակում է` Աստված հոգևորը, ազնվությունը և իդեալները չեն: Մարմին, արյուն և ցանկություններ ունենալով` Քրիստոսը ցանկանում էր ապրել, բայց հանգիստ ընդունեց իր կամքի, իր ցանկությունների, իր կյանքի, իր «եսի» կորուստը: Մնում է միայն մի բան` սերը:

Երբ փլուզվում են նյութականն ու հոգևորը, երբ կործանվում է այն ամենը, ինչը ժամանակին հայտնվել էր` սերն է մնում: Եվ, երբ սա զգա յուրաքանչյուր ոք, այդ ժամանակ էլ անկումի փոխարեն մարդկությունը կսկսի Լուսաբացի և Արարման գործընթացը:

Աղբյուրը` Лазарев Сергей Николаевич  ֆեյսբուքյան էջ

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Սերգեյ Լազարև» կայքէջին

Հրաժեշտ հոգևորին կամ…բրախելու արվեստը

Կարծես թե տրամաբանական ավարտին են մոտենում հոգևորի հետ ունեցած իմ քաղցր-մեղցր հարաբերությունները: Ինչպես և սպասվում էր` ավարտվում է խորը հիասթափությամբ և դառնահամ զգացողությամբ: Անշուշտ, հոգևոր կյանքում հիասթափությունը ոչ միայն անխուսափելի է, այլև անհրաժեշտություն, հենց թեկուզ, որպեսզի ներսդ ազատես գլամուր ասվածից: Հա՛, հենց էլ նստես հիմարության բազմոցին ու ախմախ-ախմախ դուրս տաս: Կյանքիցս արդեն անհետացել և արագորեն հեռանում են մարդիկ, շա՜տ մարդիկ, իսկ նրանք, ովքեր մնացել են, ուրեմն «մեղքի» իրենց բաժինն ունեն:

Կյանքիցս արդեն հեռացել են և շարունակում են հեռանալ գրքեր, շա՜տ գրքեր, իսկ այն գրքերը, որոնք մնացել են, այլևս ցանկություն չունեմ բացելու: Կարիք չկա, բա որ չդիմանամ և հիասթափվե՞մ: Իմ շրջապատից շատ բաներ են անհետացել, մնացել է միայն այն, ինչն ինձ չի կաշկանդում, ինչն ինձ ավելի ու ավելի բնական զգալու հնարավորություն է տալիս. այդպես ես ինձ հարմարավետ եմ զգում իմ սիրած հագուստի կամ կոշիկի մեջ:

Արդեն անհետացել են հոգևոր ձգտումների մեծ մասը, իսկ այն փոքրաթիվ բաները, որոնք մնացել են` այլևս իմ կողմից չեն ընկալվում որպես ձգտումներ, դրանք ինձ չպարտադրված` շնչառության պես մի բան են: Ես իրենց հետ լավ եմ զգում և ամենևին չեմ լարվում:

Վատ բաներն ինձ վրա այլևս այնպես չեն ազդում, ինչպես առաջ: Դրանք հիմա արժանանում են իմ անտարբերությանը, սխալված չեմ լինի, եթե ասեմ` բարյացկամությանը: Հո չե՞մ կարող դրանց պատճառով ամեն անգամ հետաձգել կամ ընդհատել Ինքնության հետ իմ հանդիպումները:

Այլևս չկա նախկին կռիվն ինքս իմ դեմ: Սեփական թուլությունների դեմ մղած կռիվն ինքնակամ տեղափոխել եմ սիրտ և դրանցից ազատվելու փոխարեն սկսել եմ հնարավորինս լավ հարաբերություններ զարգացնել այն նույն որակների հետ, որոնք ժամանակին ինձ այնքա՜ն նյարդայնացնում էին:

Փաստորեն, կյանքն առանց հոգևորի…իրականում ճշմարիտ հոգևորի սկիզբն է: Միայն թե առանց ծափերի և առանց հրավառության, առանց հոգևոր համարվելու ավելորդ անհրաժեշտության: Սա, ըստ էության, սեփական Ոչնչի շեմն է: Ընդ որում, Ոչինչն այդ Հայտնության պատկերն ունի, ավելին` այն կենդանի հայտնության մերկությունն է: Հոգևորի նախկին Եսը զիջում է չհոգևորի Ոչնչին` տարածություն բացելով Աստծո առա՞ջ…

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s