Էնթոնի դե Մելլո «Իմաստության մեկ րոպե»

84212651_3079918952027344_2779689558227288064_o
Մի չինացի իմաստուն ասել է.
«Եթե նետաձիգը հարվածում է ոչ թե հանուն պարգևի, այլ հենց այնպես, ապա նա հանգիստ օգտագործում է իր կարողությունները: Եթե ցանկանում է պղնձե շերեփ շահել, ապա նա արդեն նկատելիորեն անհանգստանում է: Երբ նետաձիգը գիտի, որ հաջողելու դեպքում իրեն կշնորհվի ոսկե մրցանակ, նա կույր է դառնում. մեկ թիրախի փոխարեն տեսնում է երկուսը և, ընդհանուր առմամբ, խելքը թռցնում է: Նրա վարպետությունը մնում է նույնը, բայց պարգևատրման միտքը խանգարում է կենտրոնանալ»: Նա անհանգստանում է: Նրա միտքը ոչ թե նետը ճիշտ թիրախին հասցնելով է զբաղված, այլ հաղթանակի հասնելու մոլուցքով: Հաղթելու ցանկությունը նետաձիգին զրկում է ուժից: Մի՞թե մեզանից շատերը նետաձիգների նման չեն: Եթե ինքներդ ձեր առաջ որևէ նպատակ չեք դնում, ապա դուք լիովին իրացնում եք ձեր ներուժը, ազատորեն տնօրինում եք ձեր էներգիան, դուք բնական եք, ձեզ չի անհանգստանում միտքն այն մասին` կշահեք թե կկորցնեք. դա ձեզ համար բացարձակապես նշանակություն չունի:

Շարժում

Աշակերտները Վարպետին համառորեն խնդրում էին իրենց իմաստություն սովորեցնել: Վարպետը մի անգամ նրանց ասաց. «Իմաստությունը հնարավոր չէ բառերով արտահայտել: Այն դրսևորվում է գործողության մեջ»: Աշակերտները շտապեցին գործել: Դա տեսնելով` վարպետը սկսեց ծիծաղել և ասաց. «Ձեր արածը գործողություն չէ, այլ շարժում»:

Իմաստություն, թե՞ գործողություն
Մի անգամ, Վարպետը իր աշակերտներին հարցրեց, թե ո՞րն է ավելի կարևոր ՝ իմաստությունը, թե՞ գործողությունը:
Աշակերտները միաձայն ասացին.
-Իհարկե՛ գործողությունը: Ի՞նչ օգուտ իմաստությունից, որը գործնականում չի իրականացվում:
-Իսկ ի՞նչ օգուտ գործողությունից, որը գալիս է չլուսավորված սրտից,- իր հերթին հարցրեց Վարպետը:
Երազատեսություն
-Ես ե՞րբ կհասնեմ լուսավորության:
-Երբ որ տեսնես,-պատասխանեց Վարպետը:
-Տեսնել ի՞նչ:
-Ծաղիկներ, ծառեր, աստղեր, լուսին:
-Բայց ես դրանք ամեն օր էլ տեսնում եմ:
-Ո՛չ: Այն, ինչ դու տեսնում ես` ընդամենը ծառերի, ծաղիկների, լուսնի և աստղերի պատկերներն են: Դու չես ապրում իրականության մեջ, դու ապրում ես բառերի և մտքերի աշխարհում:
Մարտահրավեր, թե ակնածանք
Մի անգամ Վարպետին հարցրին, թե նա ինչ չափանիշներով է աշակերտներ ընտրում:
Նա պատասխանեց.
-Ես ինձ պահում եմ համեստ և խոնարհ: Նրանք, ովքեր ի պատասխան իմ համեստության իրենց անվայելուչ են պահում` միանգամից մերժում եմ: Նրանք, ովքեր ի պատասխան իմ համեստության ակնածանք են դրսևորում, ես մերժում եմ ոչ ընդգծված կերպով:
Կուրություն
-Ես կարո՞ղ եմ ձեր աշակերտը դառնալ:
— Դու աշակերտ ես, որ կաս, որովհետև քո աչքերը փակ են: Երբ մի օր դրանք բացես` ​ կտեսնես, որ քեզ սովորեցնելու բան չունենք ` ո՛չ ես, ո՛չ էլ որևէ մեկը:
-Այդ դեպքում ինչի՞ համար է Վարպետը:
-Որպեսզի դու կարողանաս համոզվել, որ նա քեզ պետք չէ:
Կախվածություն
Մի աշակերտ չափից ավելի էր կարևորում գրքային իմաստությունը: Վարպետը նրան այսպիսի մի պատմություն պատմեց.
-Մի մարդ գնումների ցուցակով շուկա էր գնում, բայց կորցրեց այն: Այնուհետև, ի ուրախություն իրեն, գտավ ցուցակը և անընդհատ ստուգում էր, մինչև որ կատարեց իր բոլոր գնումները: Հետո նա, ինչպես անօգուտ թղթի կտոր, շպրտեց այն:
Վերդարձ դեպի տուն
Գոյություն ունի զարգացման երեք մակարդակ,-ասաց Վարպետը,- ֆիզիկական, հոգևոր և աստվածային:
-Ի՞նչ ասել է ֆիզիկական մակարդակ,-անհամբեր հարցրին աշակերտները:
-Այս մակարդակում դուք նայում եք ծառերին և ծառեր եք տեսնում, նայում եք սարերին և սարեր եք տեսնում:
-Իսկ հոգևո՞րը:
-Երկրորդ մակարդակում տեսնում ես իրերի էությունը. ծառերը դադարում են ծառեր լինել, սարերը դադարում են սարեր լինել:
-Իսկ աստվածայի՞նը:
-Ա՛յ, հենց դա էլ Լուսավորվածությունն է,- ծիծաղեց Վարպետը,- ծառերը կրկին ծառ են դառնում, սարերն էլ` սարեր:

Իմաստության մեկ րոպե

-Հնարավո՞ր է իմաստության հասնել մեկ րոպեի ընթացքում:

-Իհարկե՛ հնարավոր է,-պատասխանեց Վարպետը:

-Բայց չէ՞ որ մեկ րոպեն չափազանց քիչ է:

-Հիսունիննը վայրկյանն անհրաժեշտից ավելին է:

Շփոթահար աշակերտներին Վարպետն ավելի ուշ բացատրեց.

-Որքա՞ն ժամանակ է պետք լուսնին նայելու համար:

-Այդ դեպքում մեր ինչի՞ն են պետք այս բոլոր տարիների հոգևոր որոնումները:

-Որպեսզի աչքերը բացվեն, հնարավոր է, որ մի ամբողջ կյանք պահանջվի: Իսկ տեսնելու համար մեկ րոպեն էլ է բավարար:

Աղբյուրը`  Энтони де Мелло
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s