Բնության դադարի օրենքի մասին

84273029_176165683694857_6496161343987515392_n (1)

Աշխատանքից գալուց հետո իմ մայրը երբեք չէր վազում խոհանոց` բլիթներ պատրաստելու և կարտոֆիլ մաքրելու, ոչ էլ շտապում էր լվացք անելու: Նա 20 րոպե պառկում էր, հետո միայն անցնում տնային գործերին:

Բացի այդ, նա անվերջ կռիվ էր տալիս իմ համառության հետ` ապացուցելով, որ դպրոցն ավարտելուց հետո օգտակար է «հանգիստ գնացողն է շահում» խաղը, ոչ թե սինուս-կոսինուսը: Որպես օրինակ նա բերում էր «Մոսկվան չի հավատում արցունքներին» ֆիլմի այն դրվագը, որտեղ Կատերինան վերադառնալով գործարանից, առաջին հերթին նստում էր բազմոցին` հանգստանալու, ընդ որում, դա անում էր շորերն առանց փոխելու:

Միայն թե ինձ ոչինչ չէր համոզում: Ես կարծում էի, որ հանգիստը թույլերի համար է, իսկ նրանք, ովքեր նպատակներ ունեն, պետք է աշխատեն օրական քսանչորս ժամ:

Իմ ընկերուհին տասը տարի է, ինչ արձակուրդ չի վերցնում: Տասը տարի է, որ​ նա չի լողում ոչ Սև, ոչ Կարմիր, ոչ էլ Միջերկրական ծովում, չի բարձրանում Գովերլուի լեռը և Թեյդեի հրաբուխը, չի զբոսնում Բուդապեշտի, Կրակովի և Լվովի փողոցներով, չի հիանում Դնեպրի բնապատկերներով: Նա օրվա մեջ քնում է հինգը ժամ, համառորեն կարերիա է անում` անկեղծորեն հավատալով, որ ցանկացած դադար իրեն մի քանի տարով հետ կշպրտի: Միայն թե մարմինն է սկսել ընդվզել. ընկել է տեսողությունը, նյարդերը տեղի են տալիս, սիրտն էլ կանոնավոր չի աշխատում: Ես երկար ժամանակ նրանից օրինակ էի վերցնում, մինչև որ իմացա բնության դադարի օրենքի մասին: Այն պարզ է, ինչպես Պյութագորի թեորեմը:

Կյանքի ցանկացած փոփոխություն կանգառի կարիք ունի. դադար`շունչ քաշելու, քրտինքը մաքրելու, ինչ-որ բան ուտելու և քեզ կարգին բերելու համար: Ստուգեք վառելիքի մակարդակը ձեր էներգետիկ բաքում` ճանապարհի կեսին կանգնելու ռիսկից խուսափելու համար: Անհնար է արագությունը բացած գնալ շրջադարձ կատարելու: Անիրատեսական է անտառից դուրս գալ` առանց կանգնելու և առանց հյուսիս-հարավը ճշտելու:

Դադարներ պահանջվում են ամեն քայլափոխի. ջրի մեջ թռչելուց առաջ կամ բարձունք հաղթահարելուց առաջ, Բեթհովենի ստեղծագործության ավարտից առաջ կամ բարձր նոտա վերցնելուց առաջ, բեմ բարձրանալուց առաջ և նոր հարաբերություններ սկսելուց առաջ: Սուտ խոսելուց առաջ կամ ճշմարտությունն ասելուց առաջ:

Մենք կանգ ենք առնում Սուրբծննդյան տոների ժամանակ և կարմիր լույսի տակ: Գեղասահորդները կանգ են առնում պտույտ կատարելուց առաջ: Շախմատիստը խորհում է հաջորդ քայլն անելուց առաջ: Իսկ, եթե դադարներն անտեսվեն և մենք տեղաշարժվենք երկու հարյուր կիլոմետր/ժամ արագությամբ, ապա մեզ կկանգնեցնեն հանգամանքները. մրսածությունը կամ ծանր հիվանդությունները, դժբախտ պատահարները, հրդեհները և երկրաշարժերը:

Կյանքում ամեն ինչ ռիթմիկ է. ցերեկ-գիշեր, շնչել-արտաշնչել: Անգամ դիսկոտեկում են արագ և դանդաղ երաժշտությունները հաջորդում իրար:

Այնպես որ, ճիշտ էր ասում մի իմաստուն, պնդելով, որ կյանքում մեզ պետք են ոչինչ չանելու պահեր, երբ մենք ուղղակի նստում և նայում ենք աշխարհին: Իսկ աշխարհն էլ նայում է մեզ…

Աղբյուրը` Ирина Говоруха

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Բնության դադարի օրենքի մասին

  1. Уведомление: Բնության դադարի օրենքի մասին. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  2. Уведомление: Բնության դադարի օրենքի մասին. Գրականություն – Մտափունջ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s