Այսպիսի նուրբ, անտեսանելի սահման…

84349280_2468444586742841_7073364017531584512_n

Երբեմն թվում է, թե սպիտակը շլացնող է և, որ այն չես կարող շփոթել որևէ գույնի հետ: Իսկ սևը՞…Դե՛, այն ո՛չ կապույտ է, ո՛չ էլ կարմիր, միանգամից հասկանում ես, որ սև է: Մեզ թվում է, թե բարու և չարի դեպքում էլ է նույնը։ Մինչդեռ դրանց միջև կա նուրբ, շա՜տ նուրբ սահման:

Ա՛յ, օրինակ, ազնվությունը։ Գովելի որակ է, կարելի է ասել` շնորհ: Ազնիվ լինելը քաջություն է: Եվ այսպիսի նուրբ սահման…ազնվության սահմանն անցար թե չէ, դառնում ես չոր ու էգորիստ: 

«Դու կանացի չես» կամ «ոչ մի բանի պետք չես»-ը ազնվություն չէ, այլ մանիպուլյացիա, որի նպատակը զուգընկերոջ ինքնասիրությունը խոցելն է:

Կամ սերը։ «Ես սիրում եմ»-ը պայծառ, արարչական զգացմունք է` համայն աշխարհի և անձնուրացության զգացողություն: Եվ այսպիսի նուրբ սահման…«Ես քեզ սիրում եմ», դրա համար էլ իրավունք եմ ստացել քեզ ցավ պատճառել: Ես կարող եմ անել այն ամենը, ինչն արդարացնում է այս արտահայտությունը, օրինակ` կարող եմ որոշել, թե դու ինչ ես անելու, չէ՞ որ ես քեզ սիրում եմ:

Հոգատարությունը-երբ այն չկա, կարիքը խիստ զգացվում է: Հաճելի է հոգատարության փաստը, երբ ուրիշ մեկը քեզ համար ինչ-որ լավ բան է անում։ Եվ այսպիսի նուրբ սահման…հենց անցար` հոգատարությունը  վերածվում է խնամակալություն, վերահսկողություն և սկսում է խեղդել:

Ընդունումը-սիրուն վերաբերմունք է, ազատ՝ անձի նկատմամբ ունեցած կանխակալությունից: Եվ այսպիսի անտեսանելի՜, նուրբ սահման….անցար` անվերապահ ընդունումը դառնում է անտարբերություն: Քանի որ քեզ ընդունում եմ, դու սիրելի ես, դրա համար միևնույնն է, թե դու ինչ ես անում:

Առանց գնահատականներ տալու աշխարհի մասին դատողություններ անելը։ Իդեալական է` հոգևոր աճի գագաթնակետը: Բայց հենց որոշեցիր, որ դու այնտեղ ես, ուրեմն անցար այն նուրբ սահմանը, որից այն կողմ ուրիշ մեկին գնահատական տալն է: «Բայց դու ինչո՞ւ չես կարողանում աշխարհին նայել քո համոզմունքներից և ակնկալիքներից դուրս»:

Լավի և վատի, լույսի և խավարի միջև անդունդ չկա, անգամ բաժանարար գիծ չկա: Միայն նուրբ, թափանցիկ սահման է, ընդ որում, դյուրանցիկ, միագամայն անցանելի սահման: Հո՛պ, և դու արդեն մյուս կողմում ես, նույնիսկ գիտակցությունը չի հասցնի վերահսկել:

Աղբյուրը`  Лилия Ахремчик

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  Լիլյա Ախրեմչիկ «Մարդուն հարկավոր է զգալ»

Լիլյա Ախրեմչիկ «Դու այնտեղ ես, որտեղ ուզում ես լինել»

Լիլյա Ախրեմչիկ «Սերն այնտեղ ուրիշ է»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s