Գրեյս «Գենետիկ աղքատության օրենք»

tumblr_ma7nfbcwzv1r8vxluo1_500

«Մենք մանկության տարիներին հաճախակի գնում էինք մեր մի դասընկերոջ տուն, ուր այնքան էինք ցատկոտում թախտի վրա, մինչև որ մեզ տեսնում էին մեծահասակները: Մեզ ամենաշատը հրճվանք էին պատճառում զսպանակները, որոնք ցցված էին թախտի մակերեսին, ուրախացնում էր նաև փոշին, որը մեր ամեն մի ցատկի հետ բարձրանում էր թախտից: Երբ քսան տարի անց, ես գնացի իմ մանկության ընկերոջ տուն, սարսափով նկատեցի, որ անկյունում դեռ դրված է այն նույն թախտը, որի վրա մենք թռվռում էինք: Թախտը, որքան որ ես էի հիշում, այնքան էլ շատ չէր փոխվել, ուղղակի ես հիմա ցնցված էի միջավայրի աղքատությունից և խեղճությունից: Ես մտովի հաշվում էի, թե որքան կարող էր արժենալ նոր բազմոցը, կեղտոտ աթոռները նորով փոխարինելը և հայելին, որի կոտրած տեղում շոկոլադե սալիկի փայլուն թուղթ էր կպցրած: Մեր խոսելու ընթացքում ես մտովի հասցրի սպիտակեցնել առաստաղը և փոխեցի պաստառները: Ուզեցա լվանալ ճանճապատ ապակիները, թափել թախտից դուրս ցցված ստվարաթղթերը և զուգագուլպայով փաթաթված կոտրված ծաղկամանը:

«Իսկ, եթե փողի հետ կապված խնդիր կա՞»,-մտածեցի ես…Բայց ուղեղը ընդդիմացավ և առաջարկեց ինձ գնել էժանագին փայտեգույն սոսնձե ժապավեն և կպցնել սեղանի վրա: Ուր էլ որ նայելու էի լինում ես, իմ հայացքը բախվում էր աղտեղության, ինչ-որ կոտրված իրի, կեղտաբծի, աղբի: Անսպասելիորեն ուղեղն ասաց ինձ. «Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է չքավորության կողքին միշտ կեղտ լինում»:

Նույն հարցը ես հիմա ձեզ եմ ուղղում: Եթե անգամ «միշտ»-ը փոխարինելու լինենք «գրեթե միշտ» կամ «հաճախակի» բառերով, ապա իրավիճակը դրանից էականորեն չի փոխվի և ոչ էլ կթեթևանա: Կեղտը փողի պակասի դրսևորում չէ, այլ մտածելակերպի, ասել կուզի` կեղտը համապատասխան մտածելակերպի դրսևորում է: Եվ, քանի որ կեղտը և չքավորությունը հարևաններն են, ըստ այդմ, չքավորությունը մտածելակերպ է:

Այո՛, աղքատությունը գտնվում է կեղտակորույս գլխում: 

Դպրոցում ես գրականության հիասքանչ ուսուցչուհի ունեի` Թամարա Գրիգորևնան` ինքնատիպ մտածելակերպով և խորաթափանց մեկը: Նա մի առիթով արտահայտություն արեց, որը ես հիշում եմ իմ ամբողջ կյանքում: Ինչ-որ մեկը նրան հարցրեց, թե ինչ է նշանակում նեղմտություն, իսկ նա պատասխանեց. «Նեղմտություն` նշանակում է շարունակել հին բաժակից խմել այն դեպքում, երբ նորը դրված է սպասքեղենի պահարանում»: Այդպես ընդունված է շատ ռուսական տներում. սև օրվա համար փող են հավաքում, իսկ լավ օրվա համար նոր բաժակն այդպես էլ մնում է պահարանում. լավ օրը հազվադեպ է գալիս, իսկ ամբողջ կյանքը սևով է լցվում: Ապագայի սպասումով ապրողի համար այն երբեք չի գալիս: Եվ ես հասկացա` ամո՛թ է աղքատ լինել, ամո՛թ է կեղտոտ լինել: Ամո՛թ է գլխում թափթված մտքեր ունենալ. այն անխուսափելիորեն ազդում է և՛ տան կենցաղի, և՛ երեխաների մտածելակերպի վրա:

Ես ճանաչում եմ մի կնոջ, ով քսան տարուց ավել գումար էր խնայում` ամառանոց գնելու համար: Նա միայնակ էր մեծացնում երկու աղջիկներին: Աղջիկներն ապրում էին կիսասոված, շիլայի հույսին: Մեծ աղջիկն ինձ պատմում էր, թե որքան էր ինքն ամաչում ծնկների մոտ կարկատան ունեցող վիլվետե հին շալվարով բակ գնալուց: Աղջիկը մեծանում էր, և ամեն տարի նրա հետ միասին կախարդական ձևով մեծանում էր և նրա հագի շալվարը. սանտիմետր առ սանտիմետր ներքևից բացվում էին փողքերը: Դրանք, ի տարբերություն շալվարի մյուս մասերի, խունացած չէին. աղքատի խորամանկություն: Հավանաբար այստեղից է առաջացել հետևյալ արտահայտությունը. «Անհրաժեշտությունը խորամանկություն է ծնում»:

Պետք չէ ասել, որ պետական համակարգը թույլ չի տալիս բավարար չափով գումար վաստակել: Ես համակարգին չեմ հանդիմանում, այլ նրանց, ում գլխում աղքատությունն է նստած: Նույն գումարով կարելի է և՛ արժանավայել տեսք ունենալ, և՛ մուրացիկի նման հագնվել:

Իսկ, երբ մայրը վերջապես գնեց ամառանոցը, աղջիկներն արդեն մեծացել էին և որևէ հետաքրքրություն չցուցաբերեցին, դրա փոխարեն նրանք իրենց մորն անընդհատ նախատում էին, որ իրենց չի սովորեցրել, թե ինչպես կարելի է կանացի լինել: Աղջիկների մոտ ձևավորվել էր Մոխրոտի բարդույթ: Նրանք սովոր էին վնասված աթոռներ տեսնել, հին սպասքեղենից և մաշված սրբիչներից օգտվել, հնամաշ շորեր հագնել: Հետագայում մեծահասակ դառնալով ՝ նրանք վախենում էին գումար ծախսել իրենց վրա: Ամեն անգամ, երբ իրենց համար ինչ-որ բան էին գնում, նրանց տրամադրությունն ընկնում էր` կարծես իրենց անարժան էին զգում նոր գնված իրերի համար:

Եվ սա, ընկերներ ջան, երկու բառով կոչում է գինետիկ աղքատություն: Այն մարդու գիտակցության մեջ է, բջիջներում, արյան մեջ, ոսկորներում:

Այն երեխաները, ովքեր փոքրուց տեսնում են կեղտոտ անկյուններ, ենթագիտակցորեն արդեն ծրագրավորված են աղքատության համար: Իսկ դեռահաս տարիքում նրանք սկսում են գիտակցել և դրա ծանրությունը: Դեռ Անտոն Պավլովիչ Չեխովն էր ասում, որ քոսոտ պատերը և կեղտոտ միջանցքները վատ են ազդում ուսանողի սովորելու կարողության վրա: Կեղտը և աղքատությունը ճնշում են մարդուն, շրջակա միջավայրի անմխիթար վիճակը մարդուն ծրագրավորում է անհաջողակ լինել: Դուք ինձ կարող եք հակադարձել, որ աղքատության հանդեպ ունեցած ատելությունը խթանում է որոշ մարդկանց զարգանալ և գումար վաստակել, բայց ես էլ ձեզ կպատասխանեմ, թե որքան շատ մարդիկ են կոտրվում աղքատության ճնշող ծանրության տակ:

Ձեզնից հեռո՛ւ վանեք դժբախտությունը: Հեռո՛ւ վանեք չքավորությունը: Ճիշտ է, որ աղքատությունը մտածելակերպ է, բայց ինձ շատ ավելի դուր է գալիս հետևյալ արտահայտությունը. «Հարստությունը մտածողության կարգավիճակ է»:

Աղբյուրը`  Наталья Грэйс

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s