Խոստացիր, որ միշտ կփայլես

Софья-Облачко-☁

«Խորհուրդներ 13-ամյա դստերս: Բացել իմ մահից հետո»: Այս կտակ-նամակը տպագրվել է բրիտանական The Times թերթում:

Ահա մի քանի բան, որոնց ես հասել եմ իմ կենսափորձով և, որոնք ապագայում կարող են օգտակար լինել քեզ: Ցանկն այնքան էլ մեծ չէ, բայց սկզբի համար վատ էլ չէ: Բացի այդ, ես քեզ համար թողել եմ նաև ապահովագրական կլորիկ գումար, այնպես որ, կարող ես հիմա էլ eBay- ից պատվիրել բոլոր այն հագուստները, որոնք քեզ դուր են գալիս: Դու այնքա՜ն սիրուն կնայվես այդ շորերի մեջ: Դու միշտ ես գեղեցիկ:

Գլխավորը` փորձիր լավ մարդ լինել: Դու արդեն լավ մարդ ես, իմ փոքրիկ, քո մեջ այնքա՜ն լավ բան կա, որ սիրտս ուրախությունից պայթում է, և ես ուզում եմ, որ դու այդպես էլ մնաս: Շարունակի՛ր քո մեջ լույս հավաքել: Ուղղակի ինքդ քեզ խոստացիր, որ մշտապես և անընդհատ կփայլես լամպի պես` ճառագելով ջերմ լույս: Մարդիկ կցանկանան ավելի մոտենալ քեզ` իրենց երջանիկ զգալու և քո ճառագայթների տակ ինչ-որ բան կարդալու համար: Դու պայծառ կշողաս խավարի աշխարհում և մեկը մյուսին հաջորդող հողմապտույտների ժամանակ, և դա կփրկի քեզ տագնապներից և հետևյալ մտավախություններից` «նորաձև և թույն աղջիկ երևալ», «հաջողակ լինել մնացածից» կամ «նիհար լինել»:

Երկրորդ` միշտ հիշի՛ր, որ տասից ինը դեպքում մեղավոր են ներվերը` ուղղակի պետք է մեկ բաժակ թեյ և շատ բլիթներ: Դուք կզարմանաս, թե որքան հեշտությամբ ենք մենք ամեն ինչ խառնում իրար: Ամեն դեպքում ձեռքի տակ բլիթների մեծ տուփ ունեցիր:

Երրորդ` որդերը մայթից հավաքիր և դիր խոտի վրա: Նրանց համար վատ օր է եղել, հայտնվել են ոչ այն վայրում, բայց չէ՞ որ նույն այդ որդերը այնքա՜ն շատ օգուտ են բերում…հողին կամ էլի ինչ-որ բանի (լավ կլինի, որ այս մասին հայրիկին հարցնես, ես հիմա փորձում եմ մանրամասների մեջ չմտնել):

Չորրորդ` ընկերներիդ միջից ընտրիր նրանց, ում կողքին դու լավ ես քեզ զգում. հեշտ ես կատակում, այնպիսի զգացողւթյուն ունես, ասես հագած լինես քո լավագույն շորը, այն դեպքում, երբ հագինդ ընդամենը սովորական շապիկ է: Երբեք մի՛ սիրիր նրան, ով քո կարծիքով կատարելագործվելու կարիք ունի կամ նրան, ով ստիպում է քեզ մտածել, որ դու կարիք ունես կատարալեգործվելու: Աշխարհում կան տղաներ, որոնց ձգում են լույս տվող աղջիկները. նրանք կկանգնեն քո կողքին և ցածր ձայնով քո ականջին կշշնջան, և նրանց բառերից երջանկությունը կամացուկ կհոսի դեպի քո սիրտ: Վամպիրների մասին գրքերը ճիշտ են, երեխա ջան: Վռնդի՛ր նրանց սրտիցդ և արագ փախի՛ր:

Ընկերացիր մարմնիդ հետ: Քանի դեռ մարմինդ առողջ է, երբեք մի՛ մտածիր որպես խնդրի: Ժամանակ առ ժամանակ ձեռքերով զգուշորեն դիպիր քո ոտքերին և շնորհակալություն հայտնիր, որ դեռ կարողանում են վազել: Դիր ձեռքդ որովայնիդ վրա`​ վայելելով փափկությունը և ջերմությունը: Իսկ, երբ ամուսնանաս, երբեք չդադարես հիանալ այդ անհավատալի կենդանի ժամերով` քո ներսի կյանքով. այդպես էի անում ես, երբ քեզ կրում էի իմ սրտի տակ և քեզ էի երազում ամեն գիշեր:

Երբ չգիտես, թե ինչ կարելի է ասել զրույցի ընթացքում` հարցեր տուր: Եթե անգամ դու գտնվում ես այնպիսի մեկի կողքին, ով հավաքում է 70-ական թվականների արտադրության պտուտակներ և մեխեր, հարցեր տուր և հիշի՛ր` հազիվ թե դու նման հնարավորություն երբևէ ունենաս և երբեք էլ չես կարող նախապես իմանալ, թե քեզ երբ պետք կգան մեխերի և պտուտակների մասին քո իմացած տեղեկությունները:

Ես սահուն կերպով անցում եմ կատարում իմ հաջորդ խորհուրդին` կյանքը բաղկացած է հրաշալի ժամանակներից, որոնք մենք վայելում ենք, և սոսկալի իրադարձություններից, որոնք լավ կլինի, որ հետագայում վերածվեն պատումների և կատակների: Որքան էլ որ ծանր բաներ պատահեն, դու կարող ես հաղթահարել ամենը, եթե պատկերացնես, թե ինչպես ես տարիներ անց քո ընկերներին պատմում այդ մասին, իսկ նրանք, ի պատասխան, բացականչում են. «Ո՛չ, չի՛ կարող պատահել»:

Փոքրի՛կ, փորձիր հնարավորինս շատ արևածագ և մայրամուտ տեսնել: Թող ամեն ինչ` ճանապարհի խոշոր վարդերից հոտ քաշելու համար: Միշտ հավատա, որ դու թեկուզ քիչ, բայց կարող ես փոխել աշխարհը, որովհետև ցանկացած միքիչը սպասում է ինչ-որ մեկին, ով իրեն կփոխի: Կյանքի ճանապարհին վերաբերիր ինչպես արծաթե խճանկարի. թող երաժշտությունը քեզ ուժ և էներգիա տա, իսկ գրքերը դառնան քարտեզներ` մատնանշելով նպատակակետը: Հյուրերին ընդունիր առատաձեռնորեն, մի՛ դադարիր սիրել, պարի՛ր հարմարավետ կոշիկներով, հայրիկի և Նենսիի հետ իմ մասին խոսիր ամեն օր և երբեք, երբե՛ք մի՛ ծխիր: Ծխելը նման է փոքր զվարճալի վիշապ գնելուն, որն ի վերջո մեծանում է` գրողի ծոցն ուղարկելով քո տունը:

Սիրով` մայրիկ

Աղբյուրը` sobiratelzvezd.ru

Սկզբնաղբյուրը` brouhahadreamer.tumblr.com

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Խոստացիր, որ միշտ կփայլես

  1. Уведомление: Ամենօրյա բլոգավարություն — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s