Հիսուն հոգուց բաղկացած մի խումբ սեմինարի էր մասնակցում:
Հանկարծակի բանախոսը սեմինարն ընդհատեց` անցնելով խմբային գործունեության: Նա մասնակիցներին մի-մի փուչիկ տվեց և խնդրեց, որպեսզի յուրաքանչյուրը փուչիկի վրա մարկերով գրի իր անունը: Այնուհետև փուչիկները տեղափոխեցին մյուս սենյակ և խառնեցին ոչինչ չգրված նույն գույնի փուչիկների հետ: Մասնակիցներին տարան այդ սենյակ և խնդրեցին, որպեսզի յուրաքանչյուրը 5 րոպեի ընթացքում գտնի այն գնդակը, որի վրա գրված էր իր անունը: Բոլորը խելակորույս փնտրում էին իրենց անունով փուչիկները, բախվում էին միմյանց, հրում էին իրար. սենյակում լիակատար քաոս էր տիրում:
5 րոպեն լրանալուց հետո, պարզվեց, որ ոչ մեկին չէր հաջողվել գտնել իր փուչիկը: Այդ ժամանակ, նրանցից յուրաքանչյուրին խնդրեցին վերցնել որևէ փուչիկ և տալ նրան, ում անունը որ գրված է: Մի քանի րոպե անց, բոլորը ստացան իրենց փուչիկները:
Եվ բանախոսն ասաց. «Սա այն է, ինչ տեղի է ունենում մեր կյանքում: Բոլորը խենթացած ամենուրեք երջանկություն են փնտրում` չիմանալով, թե որտեղ է այն: Մինչդեռ երջանկությունը պետք է փնտրել ուրիշ մարդկանց երջանկության մեջ: Նրանց տվեք իրենց երջանկությունը, և դուք կստանաք ձեր սեփականը»:
Արժե մտածել…
Աղբյուրը` fit4brain.com
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Ամենօրյա բլոգավարություն — Սեբաստացիական մեդիադարակ