Մայրը և հայրը ամռանը հաճախ որդուն տանում էին տատիկի տուն: Երբ տղան մեծացավ, ասաց ծնողներին. «Ես արդեն մեծ եմ, ինչո՞ւ եք ինձ որպես փոքրի վերաբերում: Ես ինքնուրույն էլ կարող եմ տատիկի տուն գնալ»:
Կարճատև վեճերից հետո ծնողները համաձայնվեցին:
Ահա տղան կանգնած է կառամատույցին, ծնողները ուղեկցում են նրան և տալիս վերջին խորհուրդները, իսկ տղան անընդհատ կրկնում է. «Դե՛, ես գիտեմ էլի, գիտե՛մ, մի 100 անգամ արդեն ասել եք…»:
Այդ ժամանակ հայրն ասաց. «Տղա՛ս, եթե հանկարծ դու քեզ վատ զգաս կամ վախենաս, ահա՛ քեզ սա…» և ինչ-որ բան խոթեց որդու գրպանը:
Վերջապես տղան վագոն նստեց, գնացքը շարժվեց: Տղան պատուհանից դուրս էր նայում…Շուրջբոլորը մարդիկ էին…օտար մարդիկ…հրում են, աղմկում են, դուրսուներս են անում: Վագոնի հսկիչը ջղային հայացքով դիտողություն արեց, ինչ-որ մեկը դժգոհ նայեց և…տղան անհանգստություն զգաց, գնալով իրավիճակն ավելի ու ավելի տհաճ դարձավ և շնչելը դժվարացավ…
Շուտով տղան սկսեց վախենալ: Նա գլխահակ քաշվեց մի անկյուն, տղայի աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Հանկարծ նա հիշեց, որ գրպանում ինչ-որ բան ունի հորից: Դողացող ձեռքով շոշափեց թողթը, հանեց գրպանից և կարդաց. «Տղա՛ս, ես կողքի վագոնում եմ…»:
Աղբյուրը` fit4brain.com
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Ամենօրյա բլոգավարություն — Սեբաստացիական մեդիադարակ