Սրտի գաղտնիքները

14184313_1300953793249205_7529311204700859578_n

«Հետաքրքրվե՛ք ձեր ներսում տեղի ունեցածով ոչ պակաս, քան նրանով, ինչ ձեզ շրջապատում է: Եթե ներքին աշխարհում ամեն ինչ կարգին է, արտաքինում էլ ամեն ինչ իր տեղը կընկնի»: Էքխարտ Տոլլե

«Սրտի գաղտնիքները» գրքի հեղինակը՝  Էքխարտ Տոլլեն, գերմանացի գրող է և փիլիսոփա, մեր ժամանակների հոգևոր ուսուցիչներից է:

1. Սրտին լսել նշանակում է կապ հաստատել  հոգու հետ:

2. Ձեր հիմնական մտադրությունը պետք է բխի տվյալ պահին ունեցած սեփական գիտակցությունից: Եվ ձեր մտադրությունը տվյալ պահին պետք է կապ ունենա սրտի հետ:

3. Նշանակություն չունի հաջողության ինչպիսի արտաքին դրսևորումներ եք դուք ունեցել այս կյանքում: Դուք մշտապես կբախվեք հիասթափությունների կամ կհանդիպեք տարբեր դժբախտությունների և կտառապեք, եթե չսովորորեք ապրել ներդաշնակության մեջ և կապի մեջ չլինեք սեփական Եսի խորքային դրսևորումների հետ:

4. Մարդը, ով ապրում է սրտի ձայնին ունկնդիր, տիեզերքի հետ է միանում: Նա իրեն ազատ և ուժեղ է զգում: Նման մարդուն օգնություն հասնում է կարծես երկնքից: Նմանօրինակ մարդու կյանքում «պատահական»՝ երջանիկ պատահականությամբ դիպվածները, հաստատում են այն մասին, որ նա իր հոգու հետ կապի մեջ է գտնվում:

5. Անհատի կյանքում և ողջ քաղաքակրթության համար որակ ապահովելը անհրաժեշտություն է: Բարությունը, գթասրտությունը, ուրախությունը, ստեղծականությունը (креативность) ի հայտ կարող են գալ գիտակցության զարթոնքի դեպքում միայն: Եվ այդ զարթոնքը կարող է լինել միայն այն մարդու մեջ, ում սիրտը հաղորդակցության մեջ է շրջակա միջավայրի հետ: Այդպես է ծնվում նոր աշխարհը: Եվ այդ նոր աշխարհը կախված է մեր գիտակցությունից: Մեր կողմից ստեղծված աշխարհը և այն հանգամանքը, թե մենք ինչպես ենք ընկալում այդ աշխարհը, ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր գիտակցության արտացոլանք:

Աղբյուր՝  5 принципов Экхарта Толле из книги «Тайна сердца»

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Նկարի հեղինակ` Նինո Չակվետաձե

Կարող եք ծանոթանալ նաև`

Էքխարտ Տոլլե «Ելքային հոսքը որոշում է մուտքայինը»

Էքխարտ Տոլլե «Սերը կախված չէ ոչ մեկից և ոչնչից»

 Էքխարտ Տոլլե  «Լիությունը հարկավոր է զգալ»

Էքխարտ Տոլլե  «Նախքան տաճար մտնելը` ներիր»

Էքխարտ Տոլլե «Իրական ուժը քո ներսում է»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Սրտի գաղտնիքները

  1. Уведомление: Սրտի գաղտնիքները… | Բարի Գալուստ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s