Մեծահոգությունը` բացառիկ որակ

82408495_1058746214462750_142213410916925440_n

Հնդկացիներից յուրաքանչյուրը կարող էր առաջնորդ լինել:

Առաջնորդ լինելն երբեմն անցում էր ժառանգաբար, երբեմն` ոչ: Ժառանգաբար անցած լինելու դեպքում` ժառանգորդը հեշտությամբ կարող էր հրաժարվել իշխանությունից` համապատասխան որակներ չունենալու պատճառով: Նման դեպքերում հնդկացիներն իրենց համար ընտրում էին նոր առաջնորդ:

Իսկ գիտեք` ո՞րն էր առաջնորդի գլխավոր որակը` մեծահոգությունը: Չէ՛, առաջնորդ լինելու համար էլի շատ որակներ են անհրաժեշտ` քաջություն, առատաձեռնություն, ոգու ուժ, համբերություն, իմաստություն: Կարելի է էլի թվարկել, բայց հնդկացիների համար գլխավոր որակը մեծահոգությունն էր:

Առաջնորդը կարող էր սպանել թշնամիներին: Նա պարտավոր էր համարձակ կռվել: Առաջնորդը կարող էր անխնա և նենգ լինել հակառակորդների հետ պայքարում: Դա անհրաժեշտ էր ցեղի գոյատևման համար: Առաջնորդը կարող էր հարուստ լինել, կարող էր հոգ տանել իր հարստության համար. դա արգելված չէր: Ընդհակառակը` եթե դու ապահովում ես քեզ և քո ընտանիքը, ուրեմն հիմար կամ վախկոտ չես: Իսկ դա լավ է:

Բայց առանց մեծահոգության չի կարելի առաջնորդ լինել: Առաջնորդը չի կարող մանրախնդիր ձևով վրեժ լուծել և վիճաբանել ցեղի անդամներից որևէ մեկի հետ, եթե անգամ առաջնորդի շահերը ոտնահարվել են, եթե անգամ նրան վիրավորել են: Առաջնորդը կարող է այդ մեկին սպանել կռվի ժամանակ: Դա կարելի՛ է, խնդրեմ: Բայց չի կարող հետապնդել, վրեժխնդիր լինել, վնաս պատճառել: Հակառակ դեպքում` ցեղակիցների մոտ անմիջապես կկորցներ իր հեղինակությունը և հարգանքը:

Մեծահոգությունը վրեժի և չարամտության բացակայությունն է: Սա շատ բացառիկ որակ է: Հնդկացի առաջնորդին հարցրեք` ով է իրեն վիրավորել կամ զայրացրել: Նա, եթե խոսքը բնակավայր այրող, թալանող, ընկերներին սպանող թշնամի ցեղի մասին չէ, ապա կդժվարանա պատասխանել: Ուրիշ վիրավորողների չի հիշի: Նրա համար հաշվից դուրս են իր ցեղակիցները: Նրանք չեն կարող թշնամի դիտարկվել: Ցեղակիցներից չեն վիրավորվում: Նրանց մեծահոգաբար ներում են:

Իսկ մեր կյանքում ամեն ինչ ճիշտ հակառակն է: Իրական թշնամիներին չեն նկատում, բայց կլանված են յուրայինների հետ մանր-մունր վեճերով: Եվ հիշում են նրանց բոլոր վիրավորանքները և սխալները: Եվ վրեժ են լուծում նրանցից, պատժում են նրանց:

Դե՛ հա, մենք, իհարկե, հնդակիցիներ չենք: Եվ հիմա առաջնորդներ էլ չկան, եթե կան էլ, ապա շատ-շատ քիչ են հանդիպում:

Մեծահոգություն է յուրայիններին ներելը և խնայելը, դատարկ բաների համար չվիճելը, արժանապատվությունը չկորցնելը: Սրանք հազվադեպ հատկություններ են: Բայց դրանք զարգացնելու համար ժամանակ դեռ կա…

Աղբյուրը` Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`«Աննա Կիրյանովա» կայքէջ

Ինչպես նաև`

Հնդկացի ցեղի առաջնորդի նամակը

Օրիյա հնդկացիական ցեղի առաջնորդի նամակից

Տեկումսե. հնդկացիական շաուն ցեղի առաջնորդ

Հնդկացիական իմաստություններ

Հնդկացիական աղոթք. «Սրտի և մտքի միավորում» 

Հնդկացու աղոթքը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s