Եղիշե Չարենց «Վահան Տերյանի հիշատակին»

timthumb-1

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր…

II

Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա։

Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն—
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե։

Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր.
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե։

Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան…

III

Դու — լուսե, անցար ու չկաս։
Դու — թեթե, անմարմին, անծիր։
Դու ուրի՛շ խնդության երազ։

Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն։
Փռեցիր լուսավոր գանձեր։

Եվ երբե՛ք, երբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում —
Քո կանթեղը — հեռո՜ւ կարոտի։

16. 05. 1920

Աղբյուր՝  Վիքիդարան

«Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917 թվին․-Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող “Чашка чаю” բարեգործական թեյատան մեջ։ Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում։ Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը։ Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի մի հանճարեղ մարդու հետ․ ինձ համար Տերյանն այդ ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլև միֆական անձնավորություն․․․․Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի․ այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմի-վոյաժորները), թերթերը խոթեց գրպանը և գնաց։ Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից․․․․Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը և սև աչքերի խոնավ նայվածքը․ նրա դեմքին կարծես մշուշ կար և նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով․․․․

Դեմքը թեկուզև հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճան կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն։ Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք և նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային․․․․
Ես նրան այլևս չտեսա․․․․»։

Եղիշե Չարենցի օրագրային գրառումներից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

6 отзывов на “Եղիշե Չարենց «Վահան Տերյանի հիշատակին»

  1. Уведомление: Վահան Տերյան — Լևոն Ավետիսյան, Ավագ դպրոց 9․7-րդ դասարան

  2. Уведомление: Կարդում ենք Տերյան — Մանե Հովհաննիսյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  3. Уведомление: Վահան Տերյան – Գայանե Բալաբանյան

  4. Уведомление: Տերյանական օրեր — Լևոն Ավետիսյան, Ավագ դպրոց 9․7-րդ դասարան

  5. Уведомление: Տերյանական օրեր | Մարի Սարդարյան

  6. Уведомление: Տերյանական օրեր – Գայանե Բալաբանյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s