Լեոնիդ Ենգիբարով «Մի քանի բառ Երևանի մասին»

1_2d14a445bb34.jpg

Մարտի 15-ին ծնվել է Լեոնիդ Ենգիբարովը:

Մի քանի բառ Երևանի մասին

Մի անգամ, երբ աշունը Երևան իջավ լեռներից, և քաղաքի փողոցները դարձան շագանակաոսկեգույն, մի ծաղրածու եկավ:

Չգիտեմ՝ հնարավոր է, որ նա սիրահարվեց երկար ոտքեր ունեցող թխադեմ աղջկան, հնարավոր է՝ սա հեքիաթ է…

Ճշմարտությունն այն է, որ նա գնաց՝ աչքերը աշնանային անձրևներով լի:

Դաշտավայր

Ես ապրում եմ Արարատի գողտրիկ դաշտավայրում: Դաշտավայրն այս կարծես բաժակ լինի, պռնկին՝ լեռներ: Ես ապրում եմ երկրի ափի մեջ: Ես ապրում եմ ԱԲՈՎՅԱՆԻ վիրավոր ափերի մեջ:

Սիրտը (Երևանում)

Ծերացավ նկարիչը, սրտում սկսեց ցավ զգալ: Նա դուրս եկավ տնից, ուղղեց երկար սպիտակ մազերը, աչքերը կկոցեց արևից և գնաց ընկերոջ՝ քարագործ վարպետի մոտ:

-Բարև՛, Հակոբ,-ասաց նկարիչը, -մենք երկար տարիներ ընկերություն ենք անում և շատ բան գիտենք. դու՝ քարի, ես՝ սրտի մասին: Մարդկային սրտերը շատ տարբեր են լինում: Լինում են մաքուր՝ ինչպես լեռնային բյուրեղապակի, լինում են թանկարժեք, ճառագող լույսի նման՝ ինչպես սուտակ (рубин), լինում են ամուր, ինչպես ադամանդ (алмаз), կամ էլ նուրբ` ինչպես դահանակ (малахит): Ես գիտեմ` կան և ուրիշները. դատարկները՝ ինչպես ծովային քարախիճ կամ կոպիտ՝ ինչպես չեչաքար (пемза): Ասա՛, վարպետ, ի՞նչ քարից է իմ սիրտը:

Քարագործը վառեց ծխամորճն ու ասաց.

-Քո սիրտը տուֆից է: Դու չպետք է շատ տխրես, որովհետև այն այնքան ամուր չէ, որքան ադամանդը: Տուֆը հազվագյուտ քար է, այն մարդկանց ջերմացնում է, իսկ քո սիրտը ցավում է, որովհետև տուֆը խոցելի է, բոլոր ձախորդություններն իրենց հետքը թողնում են սրտի վրա: Տուֆը քո՝ նկարչիդ, քարն է:

Նրանք դեռ երկար նստեցին՝ նայելով իրենց առջև փռված քաղաքի գեղեցիկ, տուֆակերտ կառույցներին, որոնց մեջ պահվում էին ստեղծող քարագործների և նկարիչների սրտերը:

Աղբյուրը՝  Последний Раунд. Издательство «Советакан грох». Ереван, 1984г.

Ես սիրում եմ քո աչքերը

Ես վաղը քո ամուսնուն կասեմ. «Ես սիրում եմ նրա աչքերը»:

Նա ամեն ինչ կհասկանա: Նա կհասկանա, որ հացից դաշտի հոտ է գալիս, իսկ հողը անձրևից հետո բուրում է: Միգուցե հասկանա:

Առավոտը գալիս է, որովհետև դու բացում ես աչքերդ: Մեկ էլ քո աչքերը սիրում եմ, որովհետև այն պատուհան է, որի միջով ես նայում եմ աշխարհին:

Նախկինում

Նախկինում, երեկոյան Երկրի վրա համբուրվում էին, իսկ առավոտյան կռիվ էին տալիս հանգիստ խղճով, որովհետև գիտեին, որ նախորդ օրը համբուրվել են և կլինի այն մեկը, ում հետ հետո պիտի կռվեն:

Գրո՜ղը տանի, ինչ խելամիտ աշխարհ է եղել:

Աղբյուրը՝  Леонид ЕнгибаровПоследний Раунд

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Լեոնիդ Ենգիբարով» կայքէջին

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s