Մեզանից և ոչ մեկը չունի այս վիրուսի իմունիտետը:
Ամեն ինչ լավ կլինի: Իրոք, այդպես է լինելու:
Մենք այս իրավիճակին կդիմանանք սիրով, հումորով և համբերատար: Մենք միասին լաց կլինենք, միասին կծիծաղենք: Մենք մեր մեկուսացման մեջ կգտնենք միասնություն: Ամենավատը մի օր կավարտվի:
Ու մենք շատ բան կսովորենք:
Իսկ հիմա մենք պիտի բախվենք մեր ներսի դժվարագույն զգացողությունների հետ: Դա վա՛խն է: Ցա՛վը: Կյանքի հի՛ն ձևի կորուստը: Մեր փշրվա՛ծ ծրագրերը:
Մենք կսովորենք նայել ինքներս մեզ: Մենք ոչ մի տեղ չունենք գնալու, մեր ներսից բացի: Ոչ մի տեղ չունենք վազելու, ոչ մի տեղ` թաքնվելու:
Սուրբ կարանտին է:
Մենք կսովորենք նայել մեր ձանձրույթին: Մեր անհանգստությանը: Մենք կհանդիպենք մեր այն մասի հետ, որն ուզում է լինել մեկ ուրիշ վայրում, մեկ ուրիշի հետ: Մենք դեմ առ դեմ կհանդիպենք մեր այն մասի հետ, որն ուզում է ինչ-որ ուրիշ բան անել, ունենալ ինչ-որ ուրիշ փորձ, ապրել ինչ-որ ուրիշ Հիմա, ապրել ինչ-որ ուրիշ կյանքով:
Մենք կթողնենք այն հիանալի ապագան, որը ծրագրել էինք:
Մենք թույլ կտանք` ապագայի երևակայությունը մեռնի, կազատենք այն մեզանից և լաց կլինենք դրա համար:
Մենք կվերադառնանք Ներկայի ուժին և ջերմությանը: Մենք նվեր կբերենք մեր տուն: Մենք ամեն ինչ կսկսենք նորից, մեր նոր տունը կկառուցենք նոր հողի վրա: Մենք կուսումնասիրենք նոր ապրելակերպ, որը մեզ սկզբում տարօրինակ կթվա, բայց լի կլինի հնարավորություններով:
Մենք դանդաղ, բայց կշարժվենք Բարության, Լռության ուղղությամբ:
Մենք միմյանց հետ անկեղծորեն կխոսենք կյանքի, անցողիկության և մահվան մասին: Եվ նաև այն մասին, թե ինչպես ենք մենք վերաբերում բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի ունեցան մեր և մեր սիրելիների հետ:
Մենք կսովորենք կյանքը փոքր-ինչ ավել գնահատել: Այո՛, միգուցե սովորենք կյանքը մի փոքր ավել գնահատել:
Եվ մենք կսկսենք ապրել սրտով` բաց կլինենք տարերքի առաջ: Կընկղմվենք անորոշության մեջ` գտնելով մեր փրկությունն այնտեղ: Մեզանից և ոչ մեկը ապահովագրված չէ հին, ծանոթ կաղապարների փլուզումից:
Սա՛ է իրերի կարգը, այդպես է եղել մի՛շտ: Այս տեսանկյունից ոչ մի վատ բան էլ տեղի չի ունեցել:
Ճգնաժամը պարզապես նշանակում է «շրջադարձային պահ», և մեզանից ոչ մեկը ապահովագրված չէ այս շրջադարձից: Հնի ոչնչացումը հնարավորություն է տալիս նորի ծնունդին: Մի՛շտ էլ այդպես է եղել:
Մենք անպայման դուրս կգանք այս վիճակից` Սիրով, Հումորով, Համբերությամբ:
Մենք ռեստարտ կլինենք և կթարմանանք: Պատրաստված կլինենք փորձությունների դեմ: Ավելի ուժեղ կլինենք, քան նախկինում էինք:
Ես ձեզ ուղարկում եմ իմ ներսում եղած ողջ սերը, ընկերնե՛ր ջան:
Լուսանկարը` ֆեյսբուքից (Վենետիկում վերջին օրերին աննախադեպ երևույթ է գրացվել. ջրանցքներում ջուրն երբևէ այսքան մաքուր չի եղել)
Աղբյուրը` Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին
Уведомление: Եվ մեկուսացման մեջ կգտնենք միասնություն — Նանե Այնթաբյան
Уведомление: Եվ մեկուսացման մեջ կգտնենք միասնություն. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան