Հանգիստ թող քեզ…
Ես հենց սա՛ եմ ուզում շշնջալ շատերի ականջին, որպեսզի նրանք դադարեն իրենք իրենց շուրջն անդադար պտտվելուց, թերություններ փնտրելուց, ուրիշների հետ համեմատվելուց, անցյալը խարազանելուց, ապագայի ետևից վազելուց, սխալներն այնքան կուլ տալուց, մինչև որ դրանք հասնեն կատարելության…
Ընդ որում` երբե՛ք չապրելով: Երբե՛ք:
Հանգիստ թող երեխաներիդ…
Դադարե՛ք մտածել, թե դուք հաստատ գիտեք, թե ինչ է պետք նրանց երջանիկ լինելու համար:
Դադարե՛ք ապրել նրանց համար` անգամ բարի մտադրություններից ելնելով:
Դադարե՛ք նրանց ձեր հրամանների տակ վարժեցնել` խրախուսելով միայն հնազանդության համար:
Դադարե՛ք նրանց առաջ անհերքելի խոչընդոտներ դնել` ընդմիշտ խաթարելով նրանց ինքնուրույն մտածելու կարողությունը:
Դադարե՛ք նրանց բեռնել ձեր ամբիցիաներով` փորձելով ձեր անհաջողությունները փոխհատուցել այն հաջողություններով, որոնք նրանց հարկավոր չեն:
Դադարե՛ք փչել միայն մի տեղում` նրանց թույլատրելով ամեն ինչ` իրականում աճեցնելով գերազանց սպառողների:
Դադարե՛ք մտածել, որ նրանք պետք է մշտապես բավարարեն ձեր սպասելիքները:
Հանգիստ թող սիրելիներիդ…
Նրանք ուղղակի սիրում են քեզ:
Եվ դուք ուղղակի ի պատասխան սիրեք նրանց` ձեր մտքերը չվերագրելով նրանց, և ո՛չ էլ այն հատկանիշները, որոնք նրանք չունեն:
Նրանց միանգամից մի՛ ծանրացրեք ձեր բոլոր ցանկություններով:
Մի՛ դաստիարակեք և մի՛ վերադաստիարակեք նրանց:
Մի՛ պահանջեք սիրո անսպառ ապացույցներ:
Մի՛ ստորացրեք վերահսկողությամբ և հիվանդագին խանդով:
Նրանց մի՛ զրկեք իրենցից և իրենց անձնական տարածքի իրավունքից:
Մի՛ վերածվեք տերերի:
Մի՛ չարաշահեք քննադատությունը և մի՛ դրեք չափազանց մեծ պահանջներ:
Հանգի՛ստ թողեք աշխարհը` ուղղակի մնալով նրա մի մասնիկը` չշեշտելով ձեր առանձնահատուկ նշանակությունը:
Պարզապես սիրե՛ք նրանց:
Պարզապես կատարեք ձեր հասանելիք աշխատանքի ձեր բաժինը:
Պարզապես ստեղծե՛ք այն, ինչ կարող եք անել:
Պարզապես ընդունե՛ք կյանքի ընթացքը:
Ուղղակի ապրիր վերջապես…
Չէ՛, ընկերներ ջան, սրանք խորհուրդներ չեն:
Սրանք դիտարկումներ են: Երկար տարիների դիտարկումներ: Դիտարկումներ, թե որոնք են առավել հաճախ պատճառ դառնում դժբախտության համար: Առաջին հերթին` սրանք են: Սրանք այն խրոնիկ անկարողություններն են, որոնք հանգիստ չեն տալիս բոլորիս:
Ի վերջո, կարելի է փորձել հանդարտվել…
Աղբյուրը` Лиля Град
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Լիլյա Գրադ» էջին
Уведомление: Ուղղակի ապրիր վերջապես — Նանե Այնթաբյան
Уведомление: Հեռավար-առցանց ընթերցանություն — Նանե Այնթաբյան
Уведомление: Հեռավար ընթերցում – Ջուլիա 😊 Ստեփանյան