Հենց հիմա և հենց այնտեղ, որտեղ դու այս պահին գտնվում ես, կյանքը, օնլայն և առանց ֆիլտրերի, գալիս է քեզ մոտ` մտքերի, բառերի, արարքների, երազների միջոցով, հոսում է կենդանի և իրական:
Կա՛մ ընդունիր, կա՛մ փոխիր այն:
Ես չգիտեմ` քեզ արդյո՞ք պետք են գլոբալ հեղափոխություններ, գուցե թե գտնվի՞ բավարար ջերմություն: Թե՞ դու պետք է գրի առնես քո կյանքը, նկարես այն, երգես նրա մասին, պարես հետը: Կամ էլ թե չէ` դու պետք է օգնես ինչ-որ մեկին, ում ցավը տևական է դարձել և այրում է. այդ ժամ և քո ցավը կպակասի:
Կամ քո ափերի մեջ պահիր բալիկների թաթիկներ` տալով, բայց և ստանալով: Կամ` քեզ պետք է այլ քաղաքում արթնանալ այլ մարդու հետ:
Ես իսկապես չգիտեմ, թե ինչ կբերի քեզ երջանկությունը, իմ ընկեր: Բայց ես ուզում եմ, որ դու այն ունենաս…
Եվ ես ուզում եմ, որ դու ոչինչ չփոխես այն դեպքում, երբ փոփոխություններն իրականում անհրաժեշտ չեն, և ոչ էլ այն դեպքում, երբ դրանք կենսական նշանակություն ունեն, բայց դու համարձակություն չես ունենում դա անել, քանզի վախենում ես: Վախենալն էլ է նորմալ: Համենայն դեպս, նորմալը շատ ավելի լավ է, քան ընդհանրապես ոչնչից չվախենալը:
Բայց… գործի՛ր:
Փոխվի՛ր:
Որոշում ընդունի՛ր:
Աճի՛ր:
Եվ հիշի՛ր` քեզ պետք է մի կյանք, որ քնես և արթնանաս երջանիկ: Հենց դա՛ է քո կյանքը: Ճանաչի՛ր այն և ստեղծի՛ր…
Աղբյուրը` Лиля Град
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Լիլյա Գրադ» էջին
Уведомление: Կենդանի և իրական. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան