Ձեր իրական զգացմունքներն այստեղ են և հիմա

3

Ահա և մտերիմ մարդիկ հայտնվեցին տանը, ընդ որում, բոլորը միասին: Եվ պարզվեց, որ նրանք միմյանց դժվարանում են դիմանալ…

Մեկ շաբաթ էլ չի անցել, և տանը մնալն անտանելի է դարձել, թեև նախկինում կարծում էին, որ ընտանիքում ամեն ինչ լավ է: Հրաշալի երեխաներ, սիրող ամուսիններ, բարի և պատասխանատու ծնողներ…

Մինչդեռ մի քանի օրից արդեն իսկ բոլորը պատրաստ են իրար կոկորդ կրծել:

Վիրուս է հայտնվել՝  չար մանրէ: Նա անցել է սննդի միջոցով և հայտնվել է՝  տեսանելի դառնալով սկսել բազմապատկվել: Այն գոյություն է ունեցել վաղուց, ուղղակի հիմա է հայտնվել:

Հիվանդ հարաբերությունների գլխավոր նշանը դրսևորվում է համատեղ մնալու անհանդուրժողականությամբ:

Սերն արտահայտվում է սիրած մարդու կողքին լինելու ցանկությամբ: Սիրած մարդու ֆիզիկական ներկայությունը չի նյարդայնացնում: Ընդհակառակը՝  ուզում ես ավելի մոտ լինել և ավելի երկար մնալ նրա հետ: Նա չի խանգարում, ինչպես չեն խանգարում ոտքը կամ ձեռքը: Սկսում են խանգարել, երբ հիվանդանում են: Երբ նրանց հետ ինչ-որ բան արդեն այնպես չէ:

Սա չի նշանակում, որ հարաբերությունները դատապարտված են: Սա նշանակում է, որ դուք պետք է գիտակցեք խնդիրը և գտնեք պատճառը: Փորձեք հասկանալ՝  ինչու է ձեզ համար դժվար լիարժեք և ջերմ լինել այն մարդկանց հետ, ում դուք սիրում եք: Ոնց որ թե սիրում էիք: Այդ խնդիրը սկզբում ձեզ թույլ չի տա երջանիկ լինել: Իսկ, հետո, իհարկե, անպայման իր դերակատարումը կունենա հարաբերությունների փլուզման մեջ: Գուցե անցնի մեկ տարի, միգուցե՝  հինգ, մեկ է, փլուզումն անխուսափելի է լինելու: Նույնիսկ, եթե դուք ֆորմալ առումով միասին լինեք:

Երբ ձերոնցից բացի շրջապատում չկան ուրիշ մարդիկ, երբ չկան նոր տպավորություններ, երբ փախչելու և շեղվելու ոչ մի տեղ չկա՝  հարաբերությունները դառնում են ծայրաստիճան պարզ և իրական: Ահա թե ինչ եք դուք իրականում մեկդ մյուսի հանդեպ զգում: Ահա ձեր իրական զգացմունքները՝  դրանք այստեղ են և հիմա:

Մարդուն ավելի լավ ճանաչելու համար նրա հետ կարելի է անգամ Մերձավոր Արևելք գնալ, ընդ որում, նույն խցում նստած: Կամ քայլարշավ անել միասին և ապրել նույն վրանում: Երբեմն էլ գոնե մի քանի օր կամ մի շաբաթ մնալ տանը:

Իսկ, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ է կատարվում ձեր ընտանիքում, կարելի է մեկ-երկու շաբաթ միասին տանը մնալ: Եթե այդ ընթացքում «արշավախմբային կատաղություն» զարգանա, ուրեմն՝  պետք չէ զայրույթի համար մեղավորներ փնտրել-գտնել: Ուղղակի սկսել է ի հայտ գալ կործանարար մանրէն, որը վաղուցվանից կար:

Մի քանի օր միասին ապրելու անկարողությունը, նյարդային վիճակը, ճնշված զայրույթը, ձանձրույթը, հոգնածությունը խոսում է հարաբերությունների հիվանդության մասին: Այն հարկավոր է բուժել: Բուժել խոսելով, գրկելով, համբուրելով, փոխըմբռնումով, քնքշությամբ, իսկ երբեմն էլ՝ արմատական միջոցներով:

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ձեր իրական զգացմունքներն այստեղ են և հիմա

  1. Уведомление: Ձեր իրական զգացմունքներն այստեղ են և հիմա. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s