Մի սովորական սև ագռավ մտնում է ռեստորան և անմիջապես նկատում անկյունում նստած սպիտակ ագռավին:
Նա մոտենում է վաճառասեղանին, բացում դրամապանակը և ցուցադրաբար բղավում.
-Մատուցո՜ղ: Ես հյուրասիրում եմ ռեստորանում ներկա բոլոր գտնվողներին՝ սպիտակ ագռավից բացի:
Մատուցողը վերցնում է գումարը և բոլորի առաջ ուտելիք է դնում՝ բացառությամբ սպիտակ առգավի:
Միայն թե իրեն անհարմար զգալու փոխարեն՝ սպիտակ ագռավն ուղղակի նայում է սովորական սև ագռավին, ժպտում է և ասում.
-Շնորհակալությո՛ւն:
Դա ավելի է բարկացնում սև ագռավին: Նա կրկին բացում է դրամապանակը և բղավում.
-Մատուցո՜ղ: Այս անգամ ես բոլորին գինի եմ հյուրասիրում՝ սպիտակ ագռավից բացի:
Մատուցողը վերցնում է գումարը և սկսում գինի տանել բոլորին՝ բացառությամբ սպիտակ ագռավի:
Սակայն անհարմար զգալու փոխարեն՝ սպիտակ ագռավը կրկին բացականչում է.
-Շնորհակալությո՛ւն:
Սև ագռավը ջղայնությունից փրփրած թեքվում է վաճառասեղանի կողմը և հարցնում.
-Այս սպիտակ ագռավի մոտ ինչ-որ բան էն չէ՞: Ես բոլորին ուտելիք և գինի հյուրասիրեցի, նրանից բացի: Իսկ նա ինձ ասում է, որ շնորհակալ է, գիժ է, ի՞նչ է:
Մատուցողը հոգոց է հանում և ասում.
-Ո՛չ, նա ուղղակի այս ռեստորանի սեփականատերն է:
Աղբյուրը՝ https://fit4brain.com/
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի