Հոգևոր մտորումներ. անպտուղ թզենի

hqdefault

Աղոթելը, եկեղեցի գնալը, պահք պահելը, հոգևորից ու ոգուց խոսելը դեռևս բավարար չէ քրիստոնյա լինելու համար: Ավելին` շատ հնարավոր է, որ դա փարիսեցիություն է: Հա՛, հենց էդպես: Փարիսեցիություն է` Անպտուղ թզենու օրինակով: Թզենին էլ էր զարդարաված տերևներով` ինչպես իրեն բարեպաշտ համարող մարդն է վարագուրվում աղոթքով ու սիրուն-սիրուն բառերով: Բայց այդ սիրուն բառերը չեն փրկի, ինչպես կանաչ տերևները չփրկեցին թզենուն: Արտաքին բարեպաշտության դիմակի տակ պետք չէ մտնել: Ուղղակի իմաստ չունի: Եթե չկա, տեսանելի չէ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերն ու ներքին առաքինությունը, ուրեմն իմաստ չունի թաքնվել վարագույրի ետևում շատ պարզ պատճառով՝ «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 20):

Այս օրը մտաբերում ենք նաև Երուսաղեմի տաճարի մաքրագործման պատմությունը: Հիսուս մտավ տաճար և շրջելով աղավնեվաճառների և լումայափոխների սեղանները` դուրս հանեց նրանց, քանի որ տաճարի մեջ առևտուր էին անում: Եվ ասաց. «Գրված է. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել»: Աստծո տաճարը աղոթքի և պաշտամունքի տուն է, և չի կարելի այն առքուվաճառքի տեղ դարձնել: Իր այս արարքով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել:

Ամիսներ են անցել իմ՝  Իսրայելից գալուց հետո, բայց ես համառորեն չեմ կարողանում մարսել այն, ինչ տեսա և զգացի Երուսաղեմում, մասնավորապես՝ Ս. Հարության տաճարում: Իսկ այն, ինչ տեսա այնտեղ, շատ դեպքերում, ցավոք, կապ չուներ քրիստոնեության հետ: Կապ չուներ…

Պատգամ ինքս ինձ. Տե՛ր, ինձ թույլ չտաս բարեպաշտություն խաղալ կամ մարդահաճություն անել, հանկարծ թույլ չտաս…

Հայկական կակաչ

Անպտուղ թզենի

Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. 5:21-24):

Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22): Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝  ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով թզենին չորացավ:

Աղբյուր՝   Qahana.am

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Ծիսական տոնացույց. Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Հոգևոր մտորումներ. անպտուղ թզենի

  1. Уведомление: Տասը կույսերի առակ. Ավագ երեքշաբթի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հոգևոր մտորումներ. Աստված սեր է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հոգևոր մտորումներ. առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Դարձ ի շրջանս յուր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s