Հոգևորը ոչ միայն բարոյականությունը և արդարությունն է, այլև ծրագրերը, նպատակները, խնդիրները, կարգուկանոնը: Կարգերին կառչածվածությունը բուժվում է կարգերի փլուզումով, մարդկանց կողմից ցուցաբերվող անկարգապահ վերաբերմունքով:
— Դե՛, սա ինչ վիճակ է,-հառաչում է կինը:-Ահա արդեն մի քանի ամիս է, ինչ մենք տեղափոխվել ենք նոր բնակարան և ապրում ենք այնպիսի մի գժանոցում, որն այլևս տանել չեմ կարողանում: Ես այս ամենը հավաքելու համար արձակուրդ վերցրի և անմիջապես հիվանդացա:
Ես բացատրում եմ.
-Դուք հենց դրա համար էլ հիվանդացել եք, որովհետև ուզեցել եք կարգուկոնոն հաստատել: Եթե դուք դա, այնուամենայնիվ, անեիք, հնարավոր է, որ ձեր աղջիկը հիվանդանար. կայունության և կարգապահության հանդեպ ունեցած կառչածվածության ծրագիրը կտրուկ կսրվեր: Հասկացե՛ք՝ կյանքը կարգուկանոնը չէ: Նյութափոխանակությունը ոչնչացում է, բայց՝ վերահսկելի: Եթե ցանկացած ոչնչացում վերացվի, ապա դա դիակ է, ոչ թե նյութափոխանակություն:
Կյանքը քաոսի և կարգի միջև տարուբերվող գործընթաց է: Կարգուկանոնը հաճախ ավելի վտանգավոր է, քան քաոսը:
Երբ դուք նյարդայնանում եք նրանց վրա, ովքեր համապատասխան կերպով չեն վերաբերում ձեր ծրագրերին՝ խախտելով ձեր կայունությունը և բարեկեցության մասին ձեր պատկերացումները, ուրեմն դուք այն աստիճան եք կառչած կարգուկանոնին, որ այն բացարձակեցրել եք՝ փոխանցելով ձեր սերունդներին:
Աղբյուրը՝ Лазарев С. Н. Диагностика кармы, книга 3
Նյութը և լուսանկարը՝ Սերգեյ Լազարևի ֆեյսբուքյան էջից
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Սերգեյ Լազարև» կայքէջին