Սերգեյ Լազարև «Աստված Սեր է»

20171101_102618

Քրիստոսին իզուր չեն անվանում «մարդկության փրկիչ»: Նա անընդհատ բացատրում էր, որ հոգևորը չի կարող վերջնական նպատակ լինել: Նա պատահական չասաց, որ բարձրագույն պատվիրանը Աստծո հանդեպ սերն է, և ոչ էլ պատահական անարգվեց և խաչվեց: Նա կարող էր խուսափել գերությունից և խաչելությունից, բայց չարեց:

Նյութականի կորուստը նա ընդունեց հանգիստ, նշանակում է` Աստված նյութական չէ: Քրիստոսը կարող էր ցույց տալ իր կարողություններն ու ինտելեկտը, բայց չարեց:

Աստված կարողություն կամ ինտելեկտ չէ:

Քրիստոսը հանգիստ ընդունեց հոգևորի, ազնվության և իդեալների փլուզումը, երբ իրեն դավաճանեցին, երբ սիրելի աշակերտները հրաժարվեցին իրենից, երբ երկրպագողները ծաղրեցին և թքեցին:

Նշանակում է`Աստված հոգևորը, ազնվությունը և իդեալներն էլ չեն:

Մարմին, արյուն և ցանկություններ ունենալով` Քրիստոսը ցանկանում էր ապրել, բայց հանգիստ ընդունեց իր կամքի, իր ցանկությունների, իր կյանքի, իր «եսի» կորուստը:

Մնում է միայն մի բան` սերը:

Երբ փլուզվում են նյութականն ու հոգևորը, երբ կործանվում է այն ամենը, ինչը ժամանակին հայտնվել էր` սերն է մնում: Եվ, երբ սա զգա յուրաքանչյուր ոք, այդ ժամանակ էլ անկումի փոխարեն մարդկությունը կսկսի Լուսաբացի և Արարման գործընթացը:

Աղբյուրը` Лазарев Сергей Николаевич  ֆեյսբուքյան էջ

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Սերգեյ Լազարև» կայքէջին

Ինչպես նաև՝  Հրաժեշտ հոգևորին…

Լուսանկարը՝  անձնական արխիվից. Խախուվանք (Տայք)

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s