Դարձ ի շրջանս յուր

tenor

Ես աշխարհիկ մեկն եմ, հեռու եմ կատարյալ լինելուց, հետն էլ լիքը թերություններ ու բարդույթներ ունեմ:

Դավանաբանական թղթեր էլ չեմ կարդացել, կրոնական մեկնություններ` նույնպես: Շատ բաներ չգիտեմ, բայց հասկացել եմ մի կարևոր բան: Մարդն ահռելի, աներևակայելի կարողությամբ օժտված գերճշգրիտ կենսաբանական համակարգիչ է, որը և՛ իրենն է, և՛ իրենը չէ: Իրենն է այնքանով, որքանով նրա մարմնի մի մասն է, բայց և իրենը չէ, որովհետև այն Մարդուց դուրս մի բան է: Էս մեկը հաստա՛տ:

Մարդուց դուրս այդ մի Բանը բնության մեջ է, քեզ սիրելի մարդկանց մեջ, նրանց մեջ, ովքեր այս ֆիզիկական աշխարհից հեռացել են: Վերևներում է, ամեն տեղ է ու ամենուր: Ու, եթե դու կարողանում ես «տիրություն» անել քեզնից դուրս եկող այդ ուժին, դու դառնում ես ավելի մարդասեր, ավելի լուսավոր:

Այս ամենին հասնելու համար մի ճանապարհ կա միայն. հարություն առնել, վերադառնալ առ Աստված, ապրել Աստծո մեջ և Աստծո հետ: Մնացածը քո գործը չէ, շարունակությունն իր ճամփան կհարթի ինքնիրեն` անխափան և  գերդիպուկ:

Անխափան և  գերդիպուկ…

Ձեր`  Նունե

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s