Ներքին աճի արդյունավետ վարժություններից մեկը հետևյալն է՝
մենք պետք է ուշադրություն դարձնենք այն իրողություններին, որոնք նախկինում ինքնաբերաբար ենք արել՝ շնչելը, աչքեր թարթելը, մեզ շրջապատող իրերին ուշադրություն դարձնելը:
Դա անելու դեպքում՝ մենք թույլ ենք տալիս, որպեսզի ուղեղը առանց բախվելու մեր ցանկությունների հետ ՝ աշխատի ազատորեն: Հենց մենք սկսում ենք ուշադրություն դարձնել ինքներս մեզ և մեր շրջապատին՝ որոշ խնդիրներ, որոնք անլուծելի էին թվում՝ հաջողությամբ լուծվում են, որոշ հիվանդություններ, որոնք մեր կարծիքով երբեք չէին հեռանա՝ անհետանում են առանց հետքի:
Ուսուցիչն ասաց. «Երբ ծանր իրավիճակում հայտնվեք, փորձեք օգտագործել այս տեխնիկան: Դա ձեզանից կպահանջի փոքր-ինչ կարգապահություն….բայց արդյունքները կարող են ձեզ զարմացնել»:
Աղբյուրը՝ Пауло Коэльо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Պաուլո Կոելո» կայքէջին