«Եթէ Տէրը տունը չշինի, իզուր են չարչարւում այն շինողները, եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա»։ Սաղմոս 126; 2
Տուր հանգիստ բերկրութեան
Մահահանգոյնս նիրհման
Ի խորութեան գիշերիս`
Բարեխաւսութեամբ հայցուածոց
Սրբոյ Աստուածածնիդ
Եւ ամենայն ընտրելոց:
Ամփոփեալ պարուրեա
Զպատուհան տեսութեանց
Զգայարանացս իմաստից`
Անզարհուրելի զետեղմամբ
Ի ծփական խռովութեանց,
Կենցաղական զբաղմանց,
Անրջական երազոց,
Խաւլականաց ցնորից`
Յիշատակաւ քո յուսոյդ
Անվնասելի պաշտպանեալ:
Եւ սթափեալ վերստին
Ի ննջմանէ ծանրութեան,
Ամենազգաստ արթնութեամբ,
Հոգենորոգ զուարթութեամբ
Ի քեզ արձանացեալ,
Զայս ձայն մաղթանաց բուրմամբ հաւատոց
Քեզ, ամէնաւրհնեալ թագաւոր փառաց անճառից,
Փառաբանողաց երկնագումար խմբից երգակցեալ`
Յերկինս առաքել:
Զի դու փառաւորեալ ես յամենայն արարածոց
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:
Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության»
Լուսանկարը` www.a1plus.am-ի