Մենք հայտնվել ենք միջանկյալ ժամանակային գոտում

94691629_1330973747100216_223076259142303744_n

Դուք այնպիսի զգացողություն ունեք, որ ժամանակը փոխվե՞լ է:

Ժամանակը, կարծես թե, կանգ է առել, բայց միևնույն ժամանակ, այն շատ արագ է հոսում, չես էլ հասցնում հաշվել անցնող օրերը: Ակադեմիկոս Կապիցան այս երևույթն անվանել է «ժամանակի շրջադարձ» կամ «սեղմում». սեղմված ժամանակ՝  փաթեթավորված ֆայլի մեջ: Մենք հայտնվել ենք ամենատարօրինակ ժամանակահատվածում՝ միջանկյալ ժամանակային գոտում: Այսպես է կոչվում ժամանակի այն հատվածը, երբ անցյալն անվերադարձ գնացել է, իսկ ապագան անհայտ է: Ապագան հնարավոր չէ պատկերացնել, այն ամենևին նման չէ նախկինում եղածին:

Միջանկյալ ժամանակահատվածը հազվադեպ երևույթ է: Այն ժամանակի ընթացքի ընդհատում է, գրքի սպիտակ էջ, որի վրա ոչինչ գրված չէ: Այն փոթորիկի մեջտեղում մի պահ լռություն է, ամբարտակ է՝  արագընթաց գետի վրա, ուր ջրեր են հավաքվում: Միջանկյալ ժամանակում ամեն ինչ փոխվում է, բայց մենք դա չենք տեսնում: Ուղղակի զգում ենք:

Այս ժամանակահատվածում հարկավոր է մոռանալ ոչ հեռավոր անցյալի ամենօրյա կանոնները, վարքի ծանոթ ձևերը, որոնք մենք նախկինում կիրառում էինք:

Սկսում են գործել հավերժի օրենքները՝  հնուց եկած սովորույթները, ճակատագրի նշանները, արգելքները և խորհրդանիշները, որոնք հարյուրավոր և հազարավոր տարեկան են: Դրանք օգնում են գոյատևել՝ անցնելով միջանկյալ ժամանակի միջով:

Եվ կյանքի այն ուղիները, որոնց մենք սովոր էինք՝  հեռանում են: Մնում են միայն համընդհանուրը և հնագույնը: Հնագույն նշանները, սովորույթները, արգելքները կրկին կդառնան կարևոր: Հնագույն իմաստությունը փրկում է:

🔻 Միջանկյալ ժամանակում նշանները գալու են երազների և նախազգացումների միջոցով: Անսովոր կերպով սրվելու են առանց բառերի տեսնելու և հասկանալու ունակությունը: Հրահանգներ ստանալու ենք երազների և նշանների միջոցով. դրանք կլինեն վառ և տպավորիչ: Երազները կհուշեն՝  ինչպես ապրել և ինչ անել: Կօգնեն ապրել նաև հնագույն օրենքներն իմացող իմաստուն մարդիկ: Նրանք նույնպես օգտակար կլինեն: 

🔻 Այս տարօրինակ ժամանակահատվածում մարդկանց հետ հարաբերությունները անսպասելիորեն կփոխվեն: Ընկերոջ դիմակի տակ կտեսնեք թշնամուն և նրան, ով ձեզ նախանձում է: Ավելորդ մարդիկ կհեռանան ձեր կյանքից, եթե անգամ նրանք կարևոր էին ձեզ համար: Սակայն նա, ով իրեն կդրսևորի որպես պայծառ և կարևոր մարդ, ձեզ հետ կմնա միշտ: Եվ նոր մարդիկ, ովքեր մուտք կգործեն ձեր կյանք՝  կհյուսվեն ձեր ճակատագրի գործվածքի մեջ: Նրանք կհայտնվեն ոչ պատահական: Դրանք կլինեն նշանակալի հանդիպումներ, և ձեր ճակատագրի համար կարևոր մարդիկ:

🔻Միջանկյալ ժամանակահատվածում ինչ էլ որ բռնելու լինեք, ինչի էլ որ փորձեք հենվել՝ ամենը քանդվելու և անհետանալու է: Շատ բաներ թվալու են պատրանք՝  ինչպես տեսիլքը անապատում: Աջակցություն պետք է փնտրել միայն ինքդ քո ներսում և հին գիտելիքների մեջ՝  փիլիսոփայության, պատմության էջերում, կյանքի և սիրո մասին հին գրքերում: Սրանք են այն կղզիները Մեծ Վերագործարկման ժամանակ: Համաշխարհային համակարգչի վերագործարկում՝ ահա այն  երևույթը, ինչ հիմա կատարվում է:

Միջանկյալ ժամանակը կարող է ավարտվել ձախողմամբ և աղետով: Հնարավոր է նաև անցում Նոր մակարդակի, որը կապահովվի կյանքի ծրագրի թարմացմամբ: Հետևաբար, պետք է ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, ուշադիր լինել և փորձել կարդալ ճակատագրի Նշանները: Մենք կարծես ավտոմեքենայով անցնելիս լինենք խիտ մառախուղի միջով: Կանգնել չի կարելի, ավտոմեքենայի ընթացքն ավելացնելն էլ շատ վտանգավոր է:

🔻Միջանկյալ ժամանակը կտևի մեկ տարի: Վերագործարկումը կընթանա մոտավորապես նույնքան: Երկրի ողջ բնակչությունը հայտնվել է այս տարօրինակ և վտանգավոր շրջանում: Իսկ հետո փոփոխություններ կսկսվեն կամ ավելի ճիշտ՝ դրանք ակնհայտ կդառնան, երբ մառախուղը ցրվի և համակարգիչը սկսի աշխատել:

Մեզ դուր կգա՞ն այս փոփոխությունները: Սկզբում՝ հազիվ թե: Բայց պետք է սովորեք ապրել նոր պայմաններում և իրավիճակներում: Ընտելացեք նոր տարբերակին:

Նա, ով ճիշտ կապրի Միջանկյալ ժամանակը, ով կպահպանի իրեն, բայց կսովորի նոր բաներ, նա էլ ճոճվող կամուրջի վրայով կանցնի ժամանակի գետի մյուս կողմը: Հենց նա էլ կապրի նոր աշխարհում, ընդ որում, կկարողանա նորմալ ապրել: Հետևաբար, աչալուրջ և ուշադիր եղեք Նշաններին և նրանց խոսքին, ովքեր գիտեն հին իմաստություններ: Եվ շարժվեք դանդաղ: Թվում է, թե շարժվում ենք դանդաղ. ժամանակը ոլորված է զսպանակի պարույրներում: Ֆայլը կբացվի մեկ տարի հետո:

Միջանկյալ ժամանակը նույնքան է, որքան սովորական կյանքի հարյուր տարին: Սա դարաշրջանների փոփոխություն է: Եվ մենք հայտնվել ենք այս տարօրինակ ժամանակահատվածում: Հենց մեզանից, ովքեր հայտնվել են «ժամանակի թակարդում», կախված է հետևյալ փաստը՝ մեր քաղաքակրթությունը կգոյատևի՞, թե՞ կհեռանա Ատլանտիդայի նման:

Խնայե՛ք ինքներդ ձեզ: Պահպանե՛ք սիրելիներին: Եվ պահեք Բարու և Չարի գլխավոր կանոնները. դրանք հավերժական են: Իսկ Հավերժականը փրկում է ժամանակին, երբ ժամանակը կանգ է առնում և սեղմվում…

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Մենք հայտնվել ենք միջանկյալ ժամանակային գոտում

  1. Уведомление: Ինչ է սպասվում 2022 թվականին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s