Խորխե Բուկայ «Մտադրության ուժի մասին»

95476648_129083708742391_4485970538967072768_n

Լռության ներսում մտորելիս՝  ես իմ ներաշխարհը նմանեցնում եմ սերմի, որը փոքրիկ ու չնչին է թվում, բայց միևնույն ժամանակ՝ հնարավորություններով լի:

Սերմի մեջ ես տեսնում եմ հոյակապ ծառի՝  իմ կյանքի շարունակական զարգացման ծառի ծիլը: Հազիվ ծլարձակող յուրաքանչյուր սերմ իր մեջ ունի ծառի ոգի, որը հետո ծառ է դառնում: Յուրաքանչյուր սերմ գիտե պարարտ հող ընկնելուց հետո ինչպես ծառ դառնալ. կլանել կենարար ջուրը, տարածել ճյուղերն ու տերևները, ծածկվել ծաղիկներով ու մրգերով և տալ այն, ինչ ինքն է տալիս:

Յուրաքանչյուր սերմ գիտե՝  ինչպես ծառ դառնալ: Սերմերն այնքան են, որքան մեր ցանկություններն են: Մեր ներսում բազմաթիվ ազդակներ սպասում են իրենց ժամին, որպեսզի բացահայտվեն, որպեսզի արմատակալեն ու ծնվեն: Սերմերը նորից ու նորից մեռնում են, ….որպեսզի ծառ դառնան: Գեղեցիկ ու հպարտ ծառերը մեզ հաստատ բան են ասում՝ ականջալուր լինենք մեր հոգու ձայնին, որպեսզի կարողանանք հասկանալ մեր երազանքների իմաստությունը, որն նոր-նոր սկսել է հասունանալ:

Երազանքները լուսավորում են մեր ուղին, ուղղորդում են և ազդանշաններ տալիս: Նրանք հայտնվում են յուրաքանչյուր արարքի մեջ և ամեն պահի, գործողությունների և մարդկանց միջոցով, ցավի և ուրախության մեջ, հաղթանակի և պարտությունների ժամանակ: Երազանքները երազներում և իրական կյանքում սովորեցնում են մեզ տեսնել սեփական անձը, հասկանալ: Մեզ ճանապարհ են ցույց տալիս կամ հպանցիկ խորաթափանցությամբ կամ էլ՝  կայծակի կուրացնող լույսի միջոցով…

Այսպես մենք աճում ենք, զարգանում, իմաստուն դառնում…

Ու քանի դեռ մենք քայլում ենք հավերժական ներկայում, որը կյանք է կոչվում, մեր ցանկությունների սերմերը վերափոխվում են ծառերի, տարածում իրենց ճյուղերը, որոնք, ինչպես հսկա թևեր, ճախրում են երկնքում՝ մեկ հպումով մեկտեղելով մեր անցյալն ու ապագան: Պետք չէ վախենալ: Իմաստությունը մենակ չի թողնի…որովհետև յուրաքանչյուր սերմ գիտե՝ ինչպես ծառ դառալ:

Աղբյուր՝  Хорхе Букай «Истории для размышлений»

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Խորխե Բուկայ, «Ինքնաբավության մանիֆեստ»

Խորխե Բուկայ, «Պատմություններ մտորումների համար» գրքից

«Թախիծն ու զայրույթը»«Երեխաները մենակ էին»

Խորխե Բուկայ,  «Ուզում եմ պատմել…» գրքից

«Նվեր ընդունելը հեշտ գործ չէ», «Համառ փայտահատը», «Ցանկանում եմ»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

8 отзывов на “Խորխե Բուկայ «Մտադրության ուժի մասին»

  1. Уведомление: Տվեք ձեզ ազատություն լինելու… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Խորխե Բուկայ «Տվեք ձեզ ազատություն լինելու…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ամառային ճամբարի բացօթյա ընթերցողական նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: Ամառային ճամբարի բացօթյա ընթերցողական նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Ամառային ճամբարի ընթերցողական նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Խորխե Բուկայ — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Ժամանակակից արգենտինական գրականություն. Խորխե Բուկայ — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Սեպտեմբերի 14-ի անելիքներ — Հայոց լեզու, գրականություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s