Դժբախտությունը, ինչպես ցանկացած հիվանդություն, վարակիչ է:
Երջանկությունը նույնպես, ինչպես ցանկացած հիվանդություն, վարակիչ է: Եթե դու օգնում ես ուրիշներին երջանիկ լինել, մեծ հաշվով դու օգնում ես քեզ երջանիկ լինել:
Մարդը, ով խորապես շահագրգիռ է սեփական երջանկությամբ, միշտ հետաքրքրված է լինում նաև ուրիշների երջանկությամբ, հենց դրա համար էլ օգնում է այլոց:
Եթե աշխարհում ամեն մեկը սովորի հոգ տանել ինքն իրեն, ամբողջ աշխարհը երջանիկ կլինի, չի լինի ոչ մի դժբախտություն:
Եթե ուզում ես առողջ լինել, դու չես կարող ապրել հիվանդ մարդկանց շրջապատում: Ինչպե՞ս կարող ես դու առողջ լինել: Դա հնարավոր չէ, դա բնության օրենքներին դեմ է: Դու պետք է ուրիշներին օգնես առողջ լինել: Առողջությունը հնարավոր է դառնում, երբ ինքդ առողջ ես:
Սովորեցրեք յուրաքանչյուրին հոգ տանել ինքն իրեն, և դրանից կաճի հոգատարությունը: Ուրիշներին հոգ տանելը, մեծ հաշվով, հոգատարություն է սեփական անձի նկատմամբ. ամենասկզբում դա կարող է թվալ հոգատարություն ուրիշի հանդեպ, սակայն վերջնական արդյունքում այն առողջություն է ապահովում քեզ համար: Այդ ժամանակ երջանկությունը բազմապատկվում է. քեզ վրա թափվում է այնքան երջանկություն, որքան երջանիկ մարդ կա քո շրջապատում: Դու կարող ես երանություն և վայելք զգալ:
Աղբյուրը՝ Ошо, Счастье заразительно
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Տեսանյութը՝ Ալլա Քոչարի