Տեղի է ունենում արժեքների փոփոխություն

91192499_2836890049733117_2562245036297158656_n

Դուք զգո՞ւմ եք՝  սկսվել է փոխվել փողի էներգիան: Զգայուն մարդիկ դա զգում են այնպես, ինչպես զգում են մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունը: Այո՛, մենք բոլորս անհանգիստ ենք, որ վարակը կարող է մեր առողջությանը վտանգ սպառնալ: Բայց այդ տագնապի միջոցով մեզ փոխանցվում է նաև փողի, արժեքների, հարստության էներգիայի փոփոխության զգացողությունը:

Ոնց էլ չլինի՝  երբևէ երազած կլինեք հարստության մասին: Ձեզ այն պատկերանում է ճամպրուկի տեսքով՝  թղթադրամների կապոցներով, ոսկե սալիկներով, հաշվեհամարներին նստած կլորիկ գումարներով… Մինչդեռ հարստությունն ինքնին դժվար է պատկերացնել: Այն վերացական հասկացություն է: Փողի էներգիան փոփոխական է և անկայուն, և ժամանակ առ ժամանակ այն փոխվում է:

Փողով լցված ճամպրուկը ուրախություն է պատճառում: Դա, ինչ խոսք,  հարստություն է: Բայց, եթե նույն այդ թղթադրամները վաղուց դուրս են եկել շրջանառությունից, ապա ուրախությունն այդ կանցնի, եթե ասենք՝  եղած թղթադրամները կեղծ են: Կամ էլ՝  նոր թղթադրամներով լի ճամպրուկով դուք հայտնվել եք անմարդաբնակ կղզում կամ մեկ այլ մոլորակի վրա, ուր ձեզ վիճակված է ընդմիշտ մնալ:

Ոսկին, ադամանդը, մարգարիտը դադարում են հարստություն լինելուց, էլ չենք ասում՝ հաշվեհամարի թվերի մասին, ինչպես հնում եղած փայտե փողերը՝ դրանք դադարում են որոշակի արժեք ներկայացնելուց:

Թույն մեքենան դառնում է առ ոչինչ, եթե չկան վառելիք և ճանապարհ: Հզոր համակարգիչը ոչինչ է առանց էլեկտրականության: Էլեկտրաէներգիայի ընդմիշտ վերանալու դեպքում՝ այն անմիջապես կկորցնի արժեքը:

Այժմ միտում կա՝  հետայսու հարստություն կհամարվեն միանգամայն այլ բաներ՝

🔻Սնունդը: Լավ արտադրանքը: Բնականը: Այն, ինչ տալիս է հողը: Այն, ինչ կարելի է աճեցնել:

🔻Դեղորայքը: Առողջությունը կարևոր է: Առողջությունը՝ ահա արժեքը:

🔻Հարստություն կդառնա այն կոլեկտիվը, որտեղ կա փոխադարձ աջակցություն: Կոլեկտիվ, որը հիմնված է փոխօգնության վրա: 

🔻Աշխատանքային հմտությունները հարստություն են, այնպես չէ՞: Ինչ-որ բան անելու, ստեղծելու ունակությունը:

🔻Եվ միտքը: Ոչ թե բարդ բառերի իմացությունը և վերացական թեմաների շուրջ խոսելու ունակությունը, այլ գործնական մտածողությունը: Առողջ միտքը, կռահելու ունակությունը, մտքի սրությունը: 

🔻Եվ փորձը կդառնա հարստություն: Մարդկանց իմացությունը և նրանց պահվածքը:

🔻Մարդկանց հետ հարաբերվելու կարողությունը և համբերատար լինելու ունակությունը ևս կդառնա արժեք, հարստություն:

Ահա թե ինչ է կատարվում հիմա. տեղի է ունենում արժեքների փոփոխություն: Հենց մեր աչքի առաջ: Փողը կմնա, իհարկե, որպես վճարման միջոց, սակայն կդառնա փոփոխական հարստություն:

Անհրաժեշտ է խնայել և պաշտպանել այն, ինչը այսուհետ կդառնա հարստություն և ռեսուրս: Ինչպես տեսնում եք՝ ռեսուրսները նույնպես փոխվում են: Բոլորին շատ պետք էր նավթ, ա՛յ դա հարստություն էր: Բայց, հիմա այն այնքան էլ անհրաժեշտ չէ, համենայն դեպս, որոշ ժամանակ:

Այնպես որ, պահպանե՛ք և կուտակե՛ք այդ ռեսուրսները, որոնք կգնահատվեն: Մնացած ամեն ինչ անկայուն հարստություն է: Իսկ հարուստ կլինեն նրանք, ովքեր ռեսուրս կունենան:

Ահա, թե ինչպիսի փոփոխությունների մասին ենք մենք հիմա զգում: Հնարավոր է՝ դրանք դանդաղ ընթացք ունենան, բայց գործընթացն արդեն սկսվել է:

Այնպես որ, հարստացե՛ք, դա հնարավոր է և մատչելի: Սրանք հենց մեր միջոցներն են:

Մնացած ամեն ինչ արժեզրկվում է մեր աչքի առաջ:

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s