Քո հոգնությունն արժանապատիվ է:
Մի՛ շտապիր ուղղորդել կամ հեռու վանել քեզնից, քանի որ հոգնածության մեջ լիքը տեղեկություններ և նույնիսկ՝ թերապիա կա:
Դու աստղերից մինչև այստեղ երկար ճամփա ես անցել, ընկե՛ր իմ: Գլուխ խոնարհիր հոգնությանդ առաջ՝ այլևս չպայքարելով հոգնած լինելուդ դեմ:
Ամոթալի բան չկա խոստովանելու համար, որ դու չես կարողանում առաջանալ: Նույնիսկ խիզախ մարդիկ են հանգստանալու կարիք ունենում մեծ ճամփորդությունից առաջ. քեզ հարկավոր է քո բոլոր ռեսուրսներն ի մի բերել:
Արի՛, նստի՛ր Ներկայության կրակի շուրջ: Թող մարմինը թուլանա և բեռնաթափվի լռությունը: Մոռացի՛ր վաղվա օրվա մասին, ճամփորդության մասին և սուզվի՜ր այս իրիկնային տաքության մեջ:
Յուրաքանչյուր մեծ իրադարձություն ծնունդ է առնում սրտի խաղաղության մեջ…
Քո հոգնությունը գեղեցիկ է, ընկե՛ր իմ, և այն ունի բուժիչ ուժ…
Միայն թե դու լսել կարողացիր…
Աղբյուրը` Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Ջեֆ Ֆոստեր»
Ընթերցում է Ալլա Քոչարը