Հունիսի 16
Կորոնավիրուս, ներող էլի, հըլը մի կողմ քաշվի: Գովազդային ընդմիջում: Մեր ժամանակների հայկական փաստավավերագրական ֆիլմ «Մենք ենք, մեր գրերը». սերիա 2. ղազագրեր: (Նախորդիվ՝ սերիա 1. տուշոնկագրեր): Երբ իսկականից չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս: Կորոնավիրուս ջան, ախպոր պես հետ արի, ավելի լավ ա դու: 🙃 Աստված էլ բեթարից՝ 3-րդ սերիայից ազատի…
Հունիսի 13
Սիրելի հայրենակիցներ, եթե Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է, բայց ՀՀ քաղաքացի Նունե Մովսիսյանի մոտ դիմակներից ալերգիա է սկսվում, ասացեք խնդրեմ՝ ինքն ի՞նչ պիտի անի, հը՞ն: Ի դեպ, գիտե՞ք՝ կա՞ն հակաալերգիկ դիմակներ:
Մայիսի 24
Հանրահայտ Արտուշ պապիի թեմայի հետ կապված մի բան էլ ես ասեմ: Թեմային բնավ չէի անդրադառնա, եթե այն, դժբախտաբար, մեր հասարակությանն այդչափ տիպական-բնորոշ և ցցուն օրինակ չլիներ: Հայ հասարակությունը, որպես կանոն, սկզբում ոգևորվում ու երկինք է հասցնում մարդուն, հետո, էլի որպես կանոն, հիասթափվում է ու հողին հավասարեցնում նույն այդ մարդուն: Հայերս, ցավոք, շարունակում ենք մնալ և գործել էմոցիոնալ դաշտում: Առանձնապես հիացած չեմ եղել այն ամենով, ինչը մեկ ամիս առաջ արվում էր, այնպես որ, այսօր ոչ զարմացած եմ, ոչ էլ, առավել ևս, զայրացած ու հիասթափված: Պապիին էլ հանգիստ թողեք. ինքն այնպիսին է, ինչպիսին էր և է: Խնդիրը նրա մեջ չէ, մեր մեջ է…
+++++
Գիտեի, որ անբաշար եմ, բայց որ էս կարգի…էնպես ստացվեց, որ մեր զինվորի տուլիկը ես պիտի սկոչեի: Սկոչեցի, բա չսկոչեցի…Հենց սկզբից տուլիկը, սկոչն ու ես փաթաթվեցինք զմիմյանս, հետո` սկոչի վերջը եկավ, ընթացքում էլ` մատներս վնասեցի: Հիմա էլ երեքով նստել` փորփոշման նայում ենք իրար: