Թող թեյն առանց մեղրի խմեն

image001

Խոջա Նասրեդինն իր հարևանից մեղր խնդրեց: Հետն էլ սպառնալից ասաց.

-Եթե դու ինձ մեղր չտաս, ես կանեմ այն նույն բանը, ինչ արեցի երեկ երեկոյան: Էլի մեկը կար, ով ինձ մեղր չտվեց:

Հարևանը վախեցավ, մեղրը տվեց և հարցրեց, թե ի՞նչ է արել երեկ երեկոյան ահեղ Խոջան:

Խոջան պատասխանեց.

Երեկ ես ստիպված էի թեյն առանց մեղրի խմել…

Նա, ով ձեզ ճնշում է և ստիպում է ենթարկվել, ամենայն հավանականությամբ, ազդեցության լծակներ չունի: Նա սպառնում է և խոստանում է դաժան հատուցում: Բայց իրականում նա ի՞նչ կարող է անել: Ձեզնից բողոքե՞լ: Որտե՞ղ և ո՞ւմ: Ձեզ տնից վռնդե՞լ: Եթե ​​դուք այնտեղ գրանցված եք՝ թող փորձի: Ձեզ հարվածե՞լ: Բայց այդ դեպքում դուք կկիրառեք լծակներ, և նա կհայտնվի բանտում:

Պետք է դիտարկել, թե ազդեցության ի՞նչ լծակներ ունի նա, ով ճնշում է գործադրում և պահանջում: Իսկ հետո նայեք ձեր լծակները, որոնք դուք կարող եք կիրառել:

Դրանք երբեմն անհրաժեշտ է կիրառել, երբ պահանջները և սկանդալներն արդեն ձանձրացնում են: Թող թեյն առանց մեղրի խմեն, եթե չեն ուզում այն ​​ձեռք բերել կամ մարդկայնորեն խնդրել…

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Թարգմանական հատվածը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s