Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը նշում է Երկրորդ Ծաղկազարդը:
Տոնի անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից:
Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ` ծառերի ճյուղեր սփռելով Նրա առաջ:
Եթե առաջին Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ գալուստը երկրային Երուսաղեմ, ապա երկրորդ Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ գալուստը հրեշտակների մոտ` Վերին Երուսաղեմ: Առաջին Ծաղկազարդին Տերը փառաբանվում էր ինչպես Դավթի Որդի, իսկ երկրորդ Ծաղկազարդին` ինչպես Աստծո Որդի:
Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ով է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող հրեշտակները բացատրում էին ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է. «Ո՞վ է այս փառքի արքան, – կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9): Նույն այս հարց ու պատասխանը նաև Սբ. Պատարագի արարողության ընթացքում կատարվող վերաբերումի մաս է կազմում:
Ի դեպ, այս ամենի մասին հիշատակություն կա նաև Սուրբ Գրիգոր Տաթևացու մեկնություններում` Սբ. Լուսավորչի հետ կապված: Ավանդության համաձայն՝ Վիրապում բանտարկված Սբ. Գրիգոր Լուսավորչին ամեն օր այցելում էր հրեշտակը: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Սբ. Գրիգորը հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների դասերի միջով: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր եւ Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասն ամեն տարի տոնում էր Քրիստոսի Համբարձվելը երկինք:
Հայ Առաքելական Եկեղեցու մեծ աստվածաբան Գրիգոր Տաթևացու մեկնության համաձայն, բացի հրեշտակաց ամենաստորին դասից, որոնք էլ հենց ծառայում էին Քրիստոսին Նրա երկրավոր կյանքում, հրեշտակների մյուս դասերը չգիտեին Տիրոջ փրկարար տնօրինության մասին մինչեւ Համբարձումը:
Ծաղկազարդը հայ կրոնական գրականության մէջ երբեմն հիշատակվում է որպես Արմավենեաց կիրակի, որը կապված է Հիսուսին արմավենու ճյուղերով դիմավորելու փաստի հետ: Եկեղեցուց բերված օրհնված ճյուղերով մարդիկ հարվածում են միմյանց` հավատալով, որ այդ ճյուղերը առողջություն ու հաջողություն են բերում: Հնում ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Հին հույները ձիթենու և դափնու պսակներով են պատվել օլիմպիական խաղերում հաղթած ըմբիշներին: Ձիթենու և արմավենու ճյուղեր ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, ըստ Եկեղեցու հայրերի, խորհրդանշում էր մահվան հանդեպ հաղթանակը:
Հայերը այդ ճյուղերը դնում էին ամբարներում`հացի առատության, գոմերում` անասուններին չար աչքից հեռու պահելու նպատակով: Դնում էին նաև տան պատուհանի մոտ`կայծակից զերծ մնալու համար: Ճյուղերը օգտագործվել են նաև բուժական նպատակներով` տենդի և հազի դեպքում:
Երկրորդ Ծաղկազարդի օրը նույնությամբ կրկնվում են Ծաղկազարդի ընթերցված շարականները: Ծաղկազարդին նվիրված շարականներն աչքի են ընկնում Հիսուսի` Երուսաղեմ մուտքն արտահայտող բերկրալից և ցնծագին բնույթով:
Ծաղկազարդին նվիրված շարականներ
Աղբյուրը` «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 450-451
Լուսանկարում` Հաղպատի ավետարան, «Մուտք Երուսաղեմ»
Կարող եք ծանոթանալ նաև` Ս. Գրիգոր Լուսավորչի հարցումները հրեշտակին
Հատված Գրիգոր Տաթևացու «Հայր մեր»-ի մեկնությունը» գրքից
Գրիգոր Տաթևացի «Խաչը կենաց ծառ է ամենքի համար»
Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Music Marine
Уведомление: «Ծառզարդարի ծեսը Միջին դպրոցում | Գոհար Եղոյան
Уведомление: Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Music Marine
Уведомление: Ծառզարդարի ծեսը Միջին դպրոցում | Գոհար Եղոյան
Уведомление: Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Մարինե Մկրտչյան
Уведомление: Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Աշխարհամատրան կիրակի կամ Կանաչ կիրակի (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծառզարդարի ծեսը Միջին դպրոցում — Վարդուհի Հայրյան
Уведомление: Ծաղկազարդ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ծաղկազարդ(Ծառզարդար), Զատիկ ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Ծաղկազարդ (Ծառզարդար), Զատիկ ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա
Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ – Հանրակրթական ազգագրություն
Уведомление: Ֆինլանդիա-Հայաստան համագործակցություն․ Զատկածես — Անուշ Ներսիսյան
Уведомление: «Սուրբ Հարության տոն. Զատիկ» — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր