
Առողջությունը մեր մտածողության ուղղակի հետևանքն է:
Ոչ ոք արդեն կասկածի տակ չի դնում` մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի միջև գոյություն ունի ուղիղ կապ:
Մի՛ մտածիր վատ բաների մասին` կհիվանդանաս: Արժե, որ սա շատերը կարդան:
Հոգեբանական կարևորագույն ուղերձներից մեկում ասվում է. «Խթանող կենսական էներգիա է ստանում այն մարդը, ում բանավոր հասցեագրվում են սիրո, համակրանքի և հիացմունքի արտահայտություններ»:
Իսկ չար և անգութ խոսքերը, ընդհակառակը, նվազեցնում է ունկնդիրների էներգիան:
Վատ մտքերով պայմանավորված հիվանդությունների ընդհանուր թիվը շարունակում է կայուն աճ գրանցել: Որպեսզի կարողանանք դիմակայել հիվանդություններին, հարկ է, որ հետևենք հին իմաստունների խորհրդին` ուրախանալ կյանքով, որքան էլ որ դժվար լինի:
Եվ այսպես` մարդու առողջությունը, կյանքը և ճակատագիրը կախված է նրա մտքերից:
Մտածում ես լավ բաների մասին` լավ բան սպասիր:
Մտածում ես վատ բաների մասին` վատն էլ կստանաս:
Այն, ինչի մասին մենք անընդհատ մտածում ենք, դառնում է համոզմունք` մեր մտածածը հնարավոր է, որ տեղի ունենա: Եվ այդ հավատը ծնում է իրադարձություն…
Հենց այս պատճառով այսօրվանից սկսած` եկեք մտածենք և հուսանք միմիայն լավ բաների մասին: Առո՛ղջ եղեք:
Աղբյուրը` Не думай о плохом — заболеешь
Ռուսերենից թարգմանության ծաղկաքաղը` Նունե Մովսիսյանի
Հարակից նյութեր` Միտքը հիվանդության պատճառ
Լուսանկարը` Անի Սարգսյանի