Ընտրության ազատություն

Annotation-2020-05-25-223555

Ենթադրենք դուք ինձ հյուր եք եկել:

Ամեն ինչ հրաշալի կլինի. անուշաբույր թեյ կխմենք, քաղցրավենիք կամ կոնֆետներ կուտենք: Կզրուցենք վեհ-վեհ բաներից կամ կյանքից: Դուք կթուլանաք և կընկղմվեք բազկաթոռի մեջ, ձեզ հանգիստ և լավ կզգաք: Տաք և հարմարավետ կլինի: Հետո ես կգնամ և բանալիով կփակեմ այն սենյակի դուռը, որտեղ մենք նստած ենք, կասեմ, որ դուռը չեմ բացելու ևս մեկ ժամ: Եվ կշարունակեմ խոսակցությունը, ավելի ճիշտ` կփորձեմ շարունակել: Որովհետև սիրուն խոսակցություն ունենալու ձեր ցանկությունը կհալվի` ինչպես  շաքարավազը թեյի մեջ: Դուք անորոշ լարվածություն կզգաք: Գուցե դուք չէիք պատրաստվում գնալ ևս երկու-երեք ժամ: Գուցե ընդհանրապես չէիք էլ մտածում հեռանալու մասին, ավելին` կարծես մոռացել էիք դրա մասին: Ուղղակի ինձ հետ հաճելի էր, հետաքրքիր և հանգիստ: Իրավիճակը դադարեց լավը լինել, երբ դուռը բանալով կողպեցի և տեղեկացրի, որ այլևս մեկ ժամվա ընթացքում չեմ բացելու:

Բայց չէ՞ որ ոչինչ չի պատահել: Դուք ինձ գիտեք, սենյակում վտանգավոր ոչինչ չկա, թեյը բավարար է, կոնֆետների տուփը լիքն է և տուալետ գնալու կարիք էլ չկա: Չէ՛, արդեն կա: Քիչ առաջ ցանկություն առաջացավ: Ուղղակի դուռը բացելու ցանկությունն է ուժեղ: Դուք այլևս ցանկություն չունեք խոսելու: Եվ ես դադարում եմ ձեզ դուր գալ: Քանի որ ես, թեև մեղմորեն, բայց, ըստ էության, բանտարկեցի ձեզ: Մե՛կ ժամով: Հիանալի՛ պայմաններում…

Ահա սա է տեղի ունենում փոխհարաբերություններում, երբ մեկը, փոխաբերական իմաստով, սկսում է մյուսին կողպել սենյակում: Չափից ավել է վերահսկում, ինչ-որ բան է արգելում, սկզբում քիչ-քիչ, հետո ավելի ու ավելի շատ բան պահանջում, ստուգում, կոտրում: Միանգամից համակրանքն սկսում է անհետանալ: Ուղղակի ուզում ես բանալին վերցնել, դուռը բացել և դուրս գալ: Դե՛, թեկուզ միայն դուռը բացել: Ավելի հանգիստ է, երբ դռները փակ չեն: Շատերն են այսպես սխալվում: Նրանք չեն հասկանում` ինչո՞ւ են իրենցից փախչում, ինչո՞ւ են հարաբերությունները փլուզվում, ինչո՞ւ է մարդը հեռանում և չի վերադառնում: Չէ՞ որ ամեն ինչ այնքան լավ էր: Դե՛, չէ՛, այնքան էլ լավ չէր: Սա վերաբերում է և՛ սիրուն, և՛ բարեկամությանը, առհասարակ այն ամենին, ինչը  հիմնված է ընտրության ազատության վրա, մեր անձնական ցանկության և գրավչության վրա: Ոչ ոք չի կարող հաճելի զրույցներ ունենալ փակ սենյակում, բոլորը կսպասեն, թե երբ է այդ մեկ ժամն անցնելու: Կամ կփորձեն ավելի շուտ հեռանալ: Երբեմն էլ անմիջապես կգնան, հենց որ մենք փորձենք կողպել դռները:

Սա ազատության նորմալ բնազդ է` առողջ էակին բնորոշ բնածին բնազդ: Բռնելու և պահելու փորձը մարդու մոտ անմիջապես անհանգստություն է առաջացնում,  և նա  ցանկանում է իրեն ազատել:

Մշտական զանգերը, հաղորդագրությունները, ստուգումները, պահանջները, հարցաքննությունները և հարցերը «փակ դռներ» են: Ավելի լավ է կանգ առնել: Հեռանա՛լ դռներից: Չարգելափակե՛լ ելքը, թող որ այն ազատ մնա:

Այդ ժամանակ դռներ բացելու ցանկությունն էլ չի լինի…

Աղբյուրը` Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s