Իմ շրջակա միջավայրը

Այն միտված է բնությունն ու շրջակա միջավայրը պահպանելուն:

Խոստովանում եմ՝  ես երբեք այսքան մոտ չեմ եղել բնությանը, որքան հիմա: Վերջին ամիսներն ինձ համար իսկական բացահայտումների շրջան էր: Հիմա բնությանն ավելի մոտ լինելու համար գիշերները քնում եմ դրսում՝ աչքս լուսնին, աստղերին, երկնքին ու ամպերին, իսկ առավոտները՝ ականջս նոր արթնացող բնության ձայներին: Իսկական հրաշք ու տեղով մեկ վայելք…:

Ու գիտե՞ք՝ ինչի վրա եմ զարմանում: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ բա մինչև էդ ո՞ւր եմ եղել, էդ ի՞նչ եմ արել ավելի կարևոր, որ ժամանակ չեմ ունեցել տեսնելու՝  ինչպես են ծաղկում ծառերը, ինչպես է լուսինը գլորվում երկնակամարով…:

Գրողը տանի՝  տեսնես ինչո՞ւ եմ ինձ զրկել բնության հետ լինելու այս գերագույն հաճույքից: Հավատացնում եմ՝ միանգամայն այլ է զգացողությունը, երբ հասկանում ես, որ գործ ունես բնության որպես կենդանի օրգանիզմի հետ և, երբ գիտակցում ես, որ բնությունը, էնպես էլի, ձեռի հետ համ էլ քեզ սովորեցնում է ՝

Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու

Կարողությունը…

Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը…
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը…Համո Սահյան

Բնություն ջան, շեն մնաս, հարազատս, շնորհակալություն:

Լուսանկարը՝  իմ շրջակա միջավայրից

Քո զավակ՝  Նունե

Եկեք միասին մեր հրաշք աշխարհի նույնքան զարմանահրաշ ձայները լսենք…

Պարզվում է՝ տիեզերական մարմիններն արձակում են շատ երկար օդային ալիքներ, որոնց հաճախականությունը կարելի է համեմատել օդային տատանումների հաճախականության հետ։ Գիտնականները ստեղծել են հատուկ սարք, որը, ընդունելով ռադիոալիքները, փոխանցում է դրանք ձայնագրիչին, ու գիտնականներին միայն մնում է բարձրացնել ձայնը, որ տիեզերքի «երաժշտությունը» լսելի դառնա։

Եթե ուզում եք՝  կարող են լսել նաև՝  Արև, Մերկուրի, Վեներա, Լուսին, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն:

Իսկ ի՞նչ ձայն են արձակում այս բոլորը միասին։ «NASA»-ն հոլովակ է հրապարակել, որտեղ ներկայացրել է իր տիեզերական սարքերի միջոցով ձայնագրված տիեզերական ձայները։ Այն, ինչ հիմա կլսեք, ոչ այլ ինչ է, քան տիեզերքի երաժշտությունը։

Աղբյուրը՝  ysu.am

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Իմ շրջակա միջավայրը

  1. Уведомление: Սա մեր հրաշք աշխարհն է, ուր… — Նանե Այնթաբյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s