Պատասխան տիեզերքից

ZQ1VNzknuOvyWbS2UIaahmxtTn

Ինչպե՞ս պատասխան ստանալ տիեզերքից: Ինչո՞ւ են ոմանք ստանում պատասխան՝ ցուցումներ, սիմվոլներ: Ավելին, նրանք նույնիսկ օգնություն են ստանում: Նրանց, չգիտես որտեղից, տրվում է ուզածը, լուծվում են խնդիրները, իրականանում է խնդրանքը:

Իսկ ուրիշները չեն ստանում ոչինչ: Նրանք խնդրում են, պահանջում են, իսկապես կարիք են ունենում պատասխանի և օգնության: Սակայն փոխարենը մի ինչ-որ ապուշ բան է տեղի ունենում կամ ընդհանրապես ոչինչ չի լինում:

Ով ուզում է պատասխան ստանալ, առաջին հերթին, թող որ հարցը ձևակերպի հստակ: Ամեն ինչ հարցից է կախված: Նման կերպ է աշխատում մեկ էլ Google-ը: Դժվար իրավիճակում գտնվող մեկը որոնման համակարգում գրում է. «գտնել ավտոսերվիս», կամ՝ «ինչպես հաշտվել սիրելիի հետ», կամ էլ՝ «վերականգնել ուժը սթրեսից հետո»:

Իսկ, եթե ինչ-որ բան է հարկավոր, մարդը հարցում է անում. «հացահատիկի սերմ գնել ցածր գներով», «ուղևորություն ծով», «բարելավել ֆինանսական վիճակը»:

Այդ մարդիկ ստանում են պատասխաններ, իսկ երբեմն էլ այն, ինչ ուզում են: Ճիշտ այդպես Հին Միջագետքում նամակ-խնդրանք էին գրում աստվածներին: Գրում էին կոնկրետ և հստակ: Ավելորդ բան չես գրի կավե աղյուսի վրա, այդպես չէ՞: Իսկ մեկ տարվա ընթացքում «վերևից» գալիս էր պատասխանը:

Մեկ ուրիշը համակարգչով որոնում է տալիս. «ինչո՞ւ եմ ես այսքան դժբախտ, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ, ինչո՞ւ է ամեն ինչ փլուզվում, ինչպե՞ս ապրել, ինչո՞ւ է այս ամենն ինձ բաժին ընկել: Լավ, ինչքա՞ն կարելի է», կամ՝ «ինչո՞ւ ոմանց ամեն ինչ, իսկ ուրիշներին ոչ մի բան»:

Պարզ է, որ առաջին մարդը կստանա ողջամիտ պատասխաններ և կընտրի ամենահարմարը: Իսկ երկրորդը որոնողական համակարգում կգտնի իր նման անհաջողակների անկապ բողոքներ կամ կասկածելի մի ինչ-որ կավատի գովազդ:

Քաոս մտքերում և խղճահարությունն ինքն իր հանդեպ՝ վատ օգնականներ են: Ձեզ ի՞նչ է հարկավոր իմանալ: Դուք ի՞նչ եք ուզում: Բայց չէ՜, համաձայնեցված պարզաբանման փոխարեն մարդն արցունք աչքերին նորից Google է մտնում. «ես չեմ ուզում այսպես ապրել»: Աշխարհն անարդար է: Երջանկություն չկա»: Եվ ստանում է հաստատող հղումներ՝ երջանկություն չկա և աշխարհն անարդար է: Այնքան շատ օրինակներ կա՜ն: Պատասխանը տրված է: Հարցերի չափաբաժինը՝ սպառված…

Մի կին հարց տվեց. «այս հիվանդության հետևանքները», արդյունքում՝ նրա մոտ հայտնաբերվեց հենց այդ հիվանդությունը: Ի պատասխան ստացավ նաև այդ հիվանդության հետ կապված սարսափելի պատմություններ և փաստեր. հույս չկա:

Իսկ հետո նա ինչ-որ բան հասկացավ: Եվ հարցը ձևակերպեց նորովի. «ինչպե՞ս է բուժվում նման հիվանդությունը»: Կինը ստացավ մեծ քանակությամբ օգտակար տեղեկատվություն, նաև՝  կլինիկայի հասցեներ, ուր նրան օգնեցին և փրկեցին կյանքը…

Եթե մարդը, իր հնարավորությունների սահմանում, չի կարողանում հստակ հարցը ձևակերպել, ապա կարող է իզուր տեղը ուժեր ծախսել: Ահա և ամենը: Եվ, որպես պատասխան, ստանալ ինչ տիպի հիմարություն որ ասես: «Ես ուզում եմ ամուսնանալ», «ինչո՞ւ է իմ աշխատանքը վատ», «ինչի՞ համար»:

Կարելի է ամբողջ կյանքը խնդրել և պահանջել: Եվ կարելի է փնտրել թափուր աշխատատեղեր, օգտվել ծանոթությունների համար նախատեսված կայքերից, գտնել տարբերակներ, իմանալ ոգեշնչող օրինակներ…

Բոլորն ունեն մեկ որոնման համակարգ: Կամ ասենք՝  կավե աղյուսը նույնն է բոլորի համար: Հարցերը տարբեր են: Հետդարձ կապն անսպառ չէ, չափաբաժինը սահմանափակ է…

Հարկավոր է ճիշտ խնդրել և հարցնել: Սա է ամբողջը:

Աղբյուրը՝ Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s