Առակ սպիտակ ագռավի մասին

aa2abb14ee7f8d7963245738ca568926

Մի սովորական սև ագռավ մտնում է ռեստորան և անմիջապես նկատում անկյունում նստած սպիտակ ագռավին:

Նա մոտենում է վաճառասեղանին, բացում դրամապանակը և ցուցադրաբար բղավում.

-Մատուցո՜ղ: Ես հյուրասիրում եմ ռեստորանում ներկա բոլոր գտնվողներին՝  այս սպիտակ ագռավից բացի:

Մատուցողը վերցնում է գումարը և բոլորի առաջ ուտելիք է դնում՝ բացառությամբ սպիտակ առգավի:

Միայն թե իրեն անհարմար զգալու փոխարեն՝ սպիտակ ագռավն ուղղակի նայում է սովորական սև ագռավին, ժպտում է և բացականչում.

-Շնորհակալությո՛ւն:

Դա ավելի է բարկացնում սև ագռավին: Նա կրկին բացում է դրամապանակը և բղավում.

-Մատուցո՜ղ: Այս անգամ ես բոլորին գինի եմ հյուրասիրում՝ այս սպիտակ ագռավից բացի:

Մատուցողը վերցնում է  գումարը և սկսում գինի տանել բոլորին՝ բացառությամբ սպիտակ ագռավի:

Սակայն անհարմար զգալու փոխարեն՝ սպիտակ ագռավը կրկին բացականչում է.

-Շնորհակալությո՛ւն:

Սև ագռավը ջղայնությունից փրփրած թեքվում է վաճառասեղանի կողմը և հարցնում.

-Այս սպիտակ ագռավի մոտ ինչ-որ բան էն չէ՞: Ես բոլորին ուտելիք և գինի հյուրասիրեցի,  նրանից բացի: Իսկ նա ինձ ասում է, որ շնորհակալ է: Գիժ է, ի՞նչ է:

Մատուցողը հոգոց է հանում և ասում.

-Ո՛չ, նա ուղղակի այս ռեստորանի սեփականատերն է:

Աղբյուրը՝  https://fit4brain.com/

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s