Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 1)

95430694_2915901261831995_2216632681595142144_o

Կորոնավիրուսի ծագման մասին շատ վարկածներ կան, շատ են նաև հարցերն այն ​​մասին, թե ինչ կլինի հետո: Հրատապ է մի հարց ևս. ի՞նչ անել ինքնամեկուսացման պայմաններում: Շատերն այժմ սթրեսի են ենթարկվում: Սթրեսը կարող է օգտակար լինել, կարող է և վնասներ բերել: Սթրեսը էներգիայի արտահոսք է, երբ մարդը հայտնվում է անսպասելի իրավիճակում, և շատ կարևոր է, որպեսզի այդ էներգիան ճիշտ ուղղորդվի: Այն կարող է հոսել դժգոհության, հուսահատության, հուսալքության ուղղությամբ, կարող է և մարդուն տանել զարգացման և արարման: Հետևաբար, առաջին հերթին, ցանկացած սթրեսային իրավիճակում դուք պետք է ճիշտ վերաբերմունք ձևավորեք սթրեսի նկատմամբ՝ շահած դուրս գալու համար:

Ամեն դեպքում, ամեն ինչ տեղի է ունենում Աստծո կամոք: Եթե ​​մենք մեղավորներ փնտրենք, երբեք իրականության չենք հասնի: Մնում է հասկանալ, թե ինչպես կարող է ներկա իրավիճակը տեղավորվել Աստվածային տրամաբանության մեջ և գիտակցել կատարվածի բարձրագույն օրինաչափությունը:

Փորձենք վերլուծել կորոնավիրուսային վարակի ծագման վարկածները: Սովորաբար այսպես են մտածում. եթե այս վիրուսը ծագել է բնության մեջ և այդքան ուժեղ ազդեցություն ունի ամբողջ քաղաքակրթության վրա, ապա դա ակնհայտորեն Աստվածային կամքի դրսևորում է. սա պատիժ է մեր մեղքերի համար: Կա նաև այլընտրանքային վարկած. այս վիրուսը ստեղծվել է լաբորատորիաներում, նշանակում է՝  այն ծագել է ոչ թե Աստվածային կամքով, այլ մարդու: Շատերն այն կարծիքին են, որ այս եղանակով համաշխարհային էլիտան սկսել է իրականացնել իր ծրագրերը՝  աշխարհի բնակչությունը կրճատելու համար, և, որ հետագայում այս ուղղությամբ շատ ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն:

Դիտարկենք վիրուսի բնական ծագման հնարավորությունը: Ես իմ առաջին գրքերում գրել եմ, որ մարդն ինքն է ինֆեկցիա ստեղծում: Սա տարօրինակ է հնչում, բայց իմ տեսանկյունից մեր ենթագիտակցական միտքն է հիվանդություններ ստեղծում մեզ համար, որպեսզի մեր պատկերացումները կարողանանք հարմարեցնել աշխարհի օրենքների և մեր վարքի հետ: Մեր ենթագիտակցական միտքը գիտե ամեն ինչ, ունի բոլոր տեղեկություններն անցյալի, ներկայի և ապագայի մասին: Հետևաբար, երբ մենք մեզ ճիշտ չենք պահում, ասել է թե՝  խախտում ենք բարձրագույն օրենքները, և դա կարող է վնասել հոգուն, առաջանում է պաշտպանական ռեակցիա՝  հայտնվում է վարակ, խնդիրներ են առաջանում: Եվ սա զարգացման մեխանիզմ է: Իմ կարծիքով՝ վիրուսի մուտացիաները տեղի են ունենում հենց մարդկանց մոտ:

Ենթադրենք՝  հասարակության մեջ ձևավորվում է որոշակի վտանգավոր միտում, որը ուժեղացնում է մարդու կապվածությունը, ավելացնում է նրա ներքին ագրեսիան, և այն, ի վերջո, կարող է հանգեցնել մարդկանց ոչնչացման: Հարկավոր է կանգնեցնել այս վտանգավոր միտումը, հետևաբար, պետք է հայտնվի վիրուս կամ ինչ-որ հիվանդություն, որը նպատակային կերպով կդանդաղեցի սխալ ուղղությունը:

Ինչպիսին մեր մեղքերն են, այնպիսին էլ կլինեն մեր հիվանդությունները: Հիշենք. Եվրոպայում սիֆիլիսի համաճարակը սկսվեց Վերածննդի դարաշրջանում, որը միաժամանակ նաև այլասերման ժամանակաշրջան էր: Սեքսուալ սանձարձակություն, հաճույքներին երկրապագություն. այս ամենը ինչ-որ կերպ պետք էր կանգնեցնել: Եվ ճանապարհորդները, ովքեր գալիս էին Ամերիկայից, բերեցին նոր, անհայտ հիվանդություն: Եվ, եթե ​​սիֆիլիսով վարակված հնդկացիներն առողջության հետ կապված առանձնապես խնդիրներ չունեցան, ապա եվրոպացիների մոտ նույն այդ հիվանդությունն ուղեկցվում էր լուրջ բարդություններով և ծանր հետևանքներով:

Համաճարակները, աղետները և այլ բժբախտությունները, պարզվում է՝ կապ ունի մարդկանց մեծ խմբերի ներքին վիճակի հետ: 1991-93 թվ-ին տեղի ունեցավ Խորհրդային Միության փլուզումը: Մարդիկ զգում էին վախ, դեպրեսիա, հուսահատություն, արդյունքում՝ տեղի ունեցավ վարակիչ հիվանդությունների հզոր բռնկում: Ռուսաստանում տարբեր պաթոլոգիկ ախտանիշներով ծնելիության կտրուկ աճ գրանցվել է երկու անգամ՝  93-94-ին և 2001-2002-ին: Վերլուծելով իրավիճակը՝  ես այդ փաստը կապեցի մարդկանց հուզական վիճակի հետ, որը հետևանք էր ԽՍՀՄ-ի փլուզման:

Երբ մարդու մոտ ապագայի փլուզվում է տեղի ունենում, նա հուսահատություն է զգում, և հենց այդ վտանգավոր հույզն էլ վնասում է մարդու գենոտիպը:

Այժմ գիտնականներն իրական փաստերի վրա հիմնվելով՝ առաջ են քաշում հետևյալ հայեցակարգը՝  հույզերը մեծապես կապ ունեն մարդու առողջության, այդ թվում նաև՝ համաճարակների, ասել է թե՝  ամբողջ մոլորակում ընթացող մասշտաբային երևույթների հետ:

Փաստորեն՝  այն, ինչի մասին ես խոսում եմ շուրջ 30 տարի, արդեն քննարկվում է գիտական ​​լուրջ մակարդակով:

Շարունակելի

Աղբյուրը՝  Лазарев С. Н.

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Սերգեյ Լազարևի ֆեյսբուքյան էջից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 1)

  1. Уведомление: Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 2) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 3) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 4) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Առողջության և երջանկության գաղտնիքը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s