Ներկայիս քաղաքակրթությունն առաջ է շարժվում կապիտալիզմի կարգախոսի ներքո:
Կապիտալիզմի էությունը շահույթի պաշտամունքն է, երկրպագությունը մամոնային՝ փողի աստծուն, բարեկեցությանը, կայունությանը և հաճույքներին: Եթե այս միտումները չկանգնեցվեն՝ անխուսափելիորեն կբերի մեծաթիվ մարդկանց իմունիտետի անկման: Իմունիտետը ներքին կենսական էներգիան է, այն թուլանում է, երբ մարդն ուժեղացնում է կապվածությունները և ագրեսիա է կուտակում հոգում:
Որպեսզի մարդիկ պահպանեն իրենց հոգին, ինչը նշանակում է՝ իրենց ապագան և իրենց սերունդը, պետք է դադարեցնեն բարեկեցության, կայունության և վայելքի պաշտամունքը, ասել է թե՝ մարդիկ պետք է զրկվեն բարեկեցությունից և կայունությունից: Պետք է հայտնվի վարակ, որպեսզի փլուզվի նրանց բարեկեցիկ կյանքը:
Ինչպե՞ս է բարեկեցությունը երկրպագող գոռոզ մարդն արձագանքում ճակատագրի հարվածներին: Նա ներքուստ չի ընդունում, նա վիրավորվում է և դա, որպես կանոն, հարվածում է թոքերին: Նշանակում է՝ հարկ է, որ հայտնվի հիվանդություն, որի արդյունքում թոքերում խնդիրներ կառաջանան: Եվ որքանով մարդը կախում ունի կայունությունից, այնքանով դժվար կանցնի այդ հիվանդությունը:
Ներկայիս վիրուսը հարվածում է հենց թոքերին և, որքան էլ որ տարօրինակ հնչի, այն կարող է մարդկության ենթագիտակցական փորձ լինել, որը փորձում է հոգին փրկել այն քայքայիչ հակումներից, որոնք մարդուն հեռացնում են սիրուց, հավատից և բարոյականությունից:
Ես կարծում եմ, որ կգա ժամանակ, երբ գիտնականները կհանգեն մի քանի այլ եզրակացությունների ևս. հուսահատությունը, հուսալքությունը, տագնապը կապ ունեն հոգեկան որոշակի ցնցումների հետ և կարող են լինել ընդամենը ժամանակավոր հույզեր: Բայց կա շատ ավելի վտանգավոր թեմա, երբ մարդը ներքուստ մշտապես իրեն ճիշտ չի պահում: Երբ հավատը թուլանում է և ագրեսիվությունն ավելանում է, ենթագիտակցական շերտում ագրեսիայի փաթույթն այնքան է մեծանում, որ մարդու կամքից անկախ սկսում է աշխատել ինքնուրույն՝ վերածվելով ինքնաոչնչացման ծրագրի: Հենց այդ ժամանակ էլ իմունիտետն ընկնում է երկար ժամանակով և մասշտաբային կերպով. երկու-երեք տարում այն չի անցնի, և դրան պետք է պատրաստ լինել:
Ինքնաոչնչացման ծրագիրը, որը սկսում է ակտիվանալ, իմունիտետի անկման է բերում ոչ միայն մարդկանց մոտ, բանն այն է, որ սկսում է ընկնել նաև մոլորակի իմունիտետը: Երկիրը սկսում է դրան արձագանքել, քանզի կենդանին անկենդանից տարբերվում է միայն արտաքին մակարդակում, իսկ ավելի նուրբ շերտերում ամեն ինչ միասնական է: Ես ասել եմ այն մասին, որ 2000 թվականից սկսած՝ մարդկանց էներգիան և երկրի էներգիան սկսվել են տարանջատվել: Մարդիկ ենթագիտակցորեն ագրեսիվ են դառնում երկրի նկատմամբ, և վերջինս կարձագանքի դրան: Սկզբունքորեն դա այն է, ինչ տեղի է ունենում:
Ի՞նչ փաստեր կան, որոնք մեզ թույլ են տալիս խոսել կառավարվող վիրուսի մասին: Առաջին հերթին ԶԼՄ-ներում տիրող հիստերիան և դրա դեմ ձեռնարկվող աննախադեպ միջոցները: Իսկ ինչո՞վ է բացատրվում այդ աննախադեպ միջոցների կիրառումը:
Ներկայիս կապիտալիզմի գլխավոր խնդիրը գերհարգեցած արտադրության ճգնաժամն է. չափազանց շատ ապրանքատեսակներ են արտադրվել: Հիմա այս ճգնաժամը հասել է կարմիր գծի, որից հետո նոր ապրանքների արտադրությունը կկորցնի նշանակությունը: Բացի այդ, տպագրվել են հսկայական թվով լրացուցիչ թղթադրամներ, և մոլորակն այլևս չի դիմագրավում այդ հոսքին. սպառման խնդիր է գոյացել:
Որո՞նք պետք են լինեն համաշխարհային էլիտա հանդիսացող կապիտալիստների նպատակները, ովքեր ցանկանում են պահպանել իրենց դիրքերը և փրկել կապիտալիզմը: Հարկավոր է երեք բան անել.
- կանգնեցնել արտադրությունը, որպեսզի որոշ ժամանակ ավելի քիչ ապրանք արտադրվի
- հավաքել ավելորդ փողերը
- ինչ-որ կերպ կրճատել աշխարհի բնակչությունը:
Իհարկե, այս ամենին հասնելու համար ամենաարդյունավետ միջոցը պատերազմն է: Բայց հիմա պատերազմը չափազանց վտանգավոր է: Համաշխարհային տնտեսությունը կանգնեցնելու համար լուրջ պատճառներ պետք է լինեն: Տնտեսական ճգնաժամերը նաև կարող են բերել պտղաբերության նվազման: Այս առումով վիրուսը չափազանց հարմար է համաշխարհային էլիտայի պլանների իրականացման համար:
Բացի դրանից, բոլորն արդեն հասկացել են մի պարզ ճշմարտություն. կապիտալիզմը կենսունակ չէ, կապիտալիզմը մեռնում է, այն որպես համակարգ պիտանի չէ գոյատևման և մարդկանց բնականոն զարգացման համար: Բայց բանն այն է, որ ցանկացած կայացած համակարգ, ցանկացած տնտեսական, քաղաքական, կրոնական հարաբերություններ և տեսակետներ կապված են կոնկրետ մարդկանց հետ: Ստեղծված իրավիճակի փոփոխություն նշանակում է այդ մարդկանց փողի, ուժի և կարգավիճակի կորուստ: Եվ նրանք պայքարելու են իշխանության համար:
Թե՛ կապիտալիզմը, թե՛ սոցիալիզմը հեթանոսական մտածողության կազմավորումներ են, իսկ հեթանոսական համակարգը միշտ ենթադրում է ստրկատիրական հարաբերություններ. մեկը պետք է տեր լինի, մյուսը՝ ծառա:
Աղբյուրը՝ Лазарев С. Н.
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 1) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 3) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 4) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Առողջության և երջանկության գաղտնիքը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)