Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 3)

90987351_2836870743068381_9074172346234830848_n

Կա՛մ մենք հեռանում ենք հեթանոսական մտածողությունից և անցում կատարում միաստվածություն, կա՛մ կանգնում ենք ոչնչացման եզրին՝ քաղաքակրթությունը դատապարտելով կործանման:

Միաստվածության գալու համար հարկավոր է փոխվել և դառնալ այլ մարդ, հարկավոր է կանգնեցնել մամոնային երկրպագելը: Դա արվում է բնազդայնորեն, առաջին հերթին՝ ինքնապահպանման բնազդով: Իսկ, որպեսզի մարդիկ ինքնապահպանման բնազդից վեր բարձրանան, պետք է իրենց նվաստացած զգան, այսինքն ՝ պետք է լինի ճակատագրի հարված, ապագայի ոչնչացում, բոլոր տիպի կապվածություներից հեռացում:

Համաշխարհային վերնախավը, կարծում եմ՝ կարող է հաղթահարել և հաղթող դուրս գալ: Միակ հարցն այն է՝  ինչպես հասկանալ, թե ի՞նչ է կատարվում և ի՞նչ անել այս պայմաններում:

Նախ և առաջ պետք է հասկանալ մի պարզ բան. ցանկացած կոնֆլիկտ լուծվում է երեք մակարդակում՝  ֆիզիկական, մտավոր և հոգևոր: Ֆիզիկական մակարդակում դրանք գործադուլներն են, ցույցերը, երթերը: Մտավոր պայքարի մակարդակը կուսակցությունների և քաղաքական միավորումների ստեղծումն է, որոնք հետապնդում են մարդկանց մեծ խմբերի շահերը: Եվ երրորդ մակարդակը հոգևորն է, դա բարոյական ինքնազարգացումն է, փոփոխությունը դեպի լավը:

Երրորդ ճանապարհը թվում է իդեալիստական ​​և լիովին անարդյունավետ: Բոլոր իրավունքները մարդուց խլում են, նա դառնում է ստրուկ բավական չէ, դեռ հետն էլ պետք է աղոթի և ների բոլորին: Թվում է՝ սա ուտոպիական է, բայց միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ բոլոր իրադարձությունները նախ տեղի են ունենում նուրբ հարթության վրա ՝ մեր ենթագիտակցական զգացմունքների մակարդակում: Ինչքանով որ դրանք ներդաշնակ են, ապագան, որը ձևավորում  է այդ զգացմունքները, այնքան ներդաշնակ կլինի: Ենթագիտակցականը մարդկանց վերահսկում է 95-97% -ով: Հետևաբար, այնքանով, որքանով որ մենք հոգու խորքում ներդաշնակ ենք, որքանով մենք չենք բողոքում Աստվածային կամքի դեմ, այլ ընդունում ենք այն և պահպանում սերը, ակտիվորեն գործում ենք դրսում, այդքանով էլ մենք փոխում ենք աշխարհն ինչպես ներսից, այնպես էլ դրսից:

Որպեսզի գոյատևենք և հասնենք հոգևոր ներդաշնակության, մտքի խաղաղություն և երջանկություն զգանք, ուղղակի անհրաժեշտ է հասկանալ Աստծո ծրագիրը: Իսկ Նրա ծրագիրը հետևյալն է՝  մարդկությունը պետք է գիտակցի, որ պետք է մեղքերը հաղթահարի, գտնի վերափոխման և նոր մարդու կերտման ճանապարհը և, համապատասխանաբար, ստեղծի հասարակության և պետության գոյության նոր պայմաններ:

Որպեսզի մենք փոխվենք, հարկավոր է գիտակցել՝ մենք ինչի համար ենք ապրում, հարկավոր է հասկանալ, որ ցանկացած մարդու գլխավոր նպատակը դրախտը չէ, որն ըստ էության, ցանկությունների կատարման հեքիաթ է: Մարդու գլխավոր նպատակը զարգացումն է՝  հոգին կատարյալ դարձնելով Ամենակարողին նմանվելը, հոգում սեր աճեցնելն է:

Եթե ​​մենք ունենանք ճիշտ նպատակ, կունենանք նաև ճիշտ զգացողություններ, և այդ դեպքում հասարակության մեջ և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարաբերությունները կդառնան ներդաշնակ:

Ֆիզիկական մակարդակի ոչ մի արտաքին հեղափոխություն ոչինչ չի տալու: Մի լավ առակ կա՝ «Սպանել հրեշին»:  Ինչո՞ւ է հրեշին սպանող մարդը վերածվում հրեշի: Քանի որ մտածելակերպը նույնն է: Վատ պարոնը, ըստ էության, նույն ստրուկն է:

Եթե անգամ հրաշք տեղի ունենա՝ բոլորը միավորվեն, տապալեն համաշխարհային էլիտան և կառուցեն արդար հասարակություն, ես վստահ եմ, որ ոչինչ չի փոխվի: Ամեն ինչ կվերականգնվի նույն համամասնություններով, և նորից կհայտնվի էլիտա՝  նախկինի նման: Եթե ​​մտածողությունը չի փոխվել, ապա այն ամենը, ինչը որ կառուցվի ավելի ուշ, կլինի նույն մտածելակերպի արդյունքը:

Մենթալիտետի փոփոխությունը, աշխարհին ուղղված հայացքը փոխելը և ինքդ փոխվելու պատրաստակամությունը՝  ահա գլխավոր զենքն ու գոյատևման հիմնական միջոցը:  

Հետևաբար, անհրաժեշտ է նախ և առաջ պայքարել ոչ թե դրսի, այլ քո ներսի չարիքի դեմ: Իսկ դրա համար դուք պետք է հասկանաք, թե ինչպես հաղթահարել այն, ինչը մենք անվանում ենք մեղքի երեք մակարդակ, ինչպես հաղթահարել մեր անկատարությունն ու սիրելու անկարողությունը:

Հիմա շատ մարդիկ տանն են: Սա լավ հնարավորություն է ինքներս մեզ վրա աշխատելու, մեր հոգին կարգի բերելու համար, և դա կարող է իրական արդյունքներ տալ: Հիմա մենք ժամանակ ունենք հասկանալու, թե ովքեր ենք մենք, ինչու ենք ապրում, որտեղից ենք եկել և ուր ենք գնում: Եթե ​​մենք ճիշտ եզրահանգումներ անենք և կարողանանք ազատ մնացած էներգիան ուղղորդել ոչ թե պահանջներ ներկայացնելու, հուսահատվելու և հուսալքվելու, այլ մեր հոգին կարգի բերելու, աղոթելու, Աստծո հետ ընկերակցելու վրա, ապա աշխարհը կարող է փոխվել: Կգտնվեն սեփական իրավունքների պաշտպանության համար պայքարի արտաքին և ներքին մեթոդներ, և, վերջին հաշվով, ողջ քաղաքակրթությունը փրկելու ուղիներ:

Սակայն այստեղ մի վտանգ կա: Քանի որ հավատը հիմնականում սեփականաշնորհված է կրոնական կազմակերպությունների կողմից, ուստի որոշ մարդիկ կարծում են, որ Աստծուն կարող են դիմել միայն միջնորդների միջոցով: Եվ, եթե ինչ-որ մեկը հիմա ուզենա դիմել Աստծուն, ցանկանա աղոթել և տաճար գնալ, նրան անմիջապես կսկսեն համոզել, որ մարդն ի սկզբանե մեղավոր է, հետևաբար, ասելը, որ մենք Աստծո զավակներ ենք, ենթադրում է զոհաբերություն: Եվ բոլոր վերափոխումները կավարտվեն այստեղ:

Արդյունքում` կունենանք նույն պատկերը, ինչ 2000 տարի առաջ, երբ Քրիստոսն ասաց. «Դուք ինքներդ չեք գնում Աստծո մոտ և ուրիշներին էլ չեք թողնում»:

Շարունակելի

Հոդվածի երկրորդ մասը

Հոդվածի առաջին մասը

Աղբյուրը՝  Лазарев С. Н.

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Սերգեյ Լազարևի ֆեյսբուքյան էջից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 3)

  1. Уведомление: Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 2) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 4) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Առողջության և երջանկության գաղտնիքը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s