Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 4)

123

Ես խոսել եմ այն մասին, որ ընկճվածությունը և հուսահատությունը, որպես փորձություններ, խորքային իրողություններ են և մի քանի տարի հետո վերածվում են լուրջ խնդիրների: Նրանց մոտ, ովքեր խնդիրներ ունեն, ես նկատել եմ մի այսպիսի առանձնահատկություն: Երբ մարդը խնդիրներից կամ ձախողումներից նյարդայնանում է, վրդովվում է կամ հուսահատվում, ապա ինքնաոչնչացման ծրագրի ձևափոխված ագրեսիան այդ ժամանակ որևէ կերպ չի դրսևորվում: Այն ակտիվանում է, երբ խնդիրները հեռանում են:

Սա տեղի է ունենում, որովհետև բարենպաստ պայմաններում ոչ ներդաշնակ մարդու մոտ  մարդկային երջանկությունից կախվածությունը կտրուկ աճում է և, համապատասխանաբար, ուժեղանում է ագրեսիան: Եվ որքան ավելի բարեկեցիկ է դառնում նրա կյանքը, այնքան ավելի մեծանում է նրա ենթագիտակցական ագրեսիվությունը, և այնքան ավելի արագորեն է ակտիվանում ինքնաոչնչացման ծրագիրը՝  սպանելով իր կրողին: Ես այս երևույթը դիտարկել եմ ոչ մեկ անգամ:

Ինչո՞ւ է սա հասկանալը կարևոր: Բանն այն է, որ հիմա շատ մարդկանց մոտ խնդիրները միայն սկսվում են: Տնտեսական ճգնաժամը, որն ըստ կանխատեսումների, կլինի աշնանը, ավելի մեծ խնդիրներ կառաջացնի: Եթե ​​մարդը հուսահատություն և դժգոհություն ունի, ապա սկզբում հետևանքներն աննկատելի կլինեն: Բայց հետո, երբ ավելի լավ ժամանակներ գան, մարդու մոտ հանկարծակի կարող է ուռուցք հայտնաբերվել, ցրվածություն կամ սկրելոզ սկսվել, իմունիտետի կտրուկ անկում նկատվել կամ առողջական լուրջ խնդիրներ ի հայտ կգան: 

Մարդը միշտ զգուշացվում է, միջին հաշվով, լինում է երկու-երեք նախազգուշացում: Ցանկացած իրադարձություն, որը տեղի է ունենում, ապագայից գալիս է ինչպես ալիք: Սկզբում, որպես նախազգուշացում, գալիս է առաջին թեթև ալիքը, հետո գալիս է երկրորդը՝ շատ ավելի խիստ նախազգուշացումով, այնուհետև՝  երրորդը: Եվ, եթե մարդը ոչինչ չի հասկանում, ապա չորրորդ ալիքն արդեն հարվածում է գլխին:

Որքանով որ մարդը ճիշտ է արձագանքում առաջին ալիքին, այնքանով էլ հեշտ է լինում փոխվելը երկրորդ ալիքի գալու ժամանակ: Դրա համար ես հիմա թեմատիկ պրակտիկա եմ վարում, որպեսզի մարդիկ ներքուստ պատրաստ լինեն հետոյին: Ես համոզվել եմ՝ որքան հեշտ է հաղթահարել իրավիճակը, երբ այն նոր է սկսվում, և որքան դժվար է, երբ այն արդեն իսկ ամբողջ թափով է ընթանում:

Կորոնավիրուսային համաճարակն իրադարձություն է, ինչը նշանակում է, որ մարդկությունն անցում է կատարում զարգացման նոր փուլի: Ըստ երևույթին, սկսվում է մաքրումը, որը կտևի ոչ թե մեկ կամ երկու ամիս, այլ հնարավոր է՝  մի քանի տարի: Մենք պետք է ուրիշ դառնանք, մենք պետք է մաքրվենք, և այս մաքրումը կլինի շատ լուրջ:

Այնպես որ, սպասվում են նոր խնդիրներ և նոր համաճարակներ:

Կորցնելով միաստվածությունը և հավատը՝  մենք անխուսափելիորեն կգնանք դեպի հեթանոսություն, իսկ հեթանոսությունը ստրկություն է: Ստրկամտության վրա հիմնված հարաբերությունները հիմնական կդառնան հասարակության մեջ, դրանք կտարածվեն ամբողջ երկրով մեկ: Թվային տեխնոլոգիաները կապահովեն ամբողջական վերահսկողություն ոչ միայն մարդու գիտակցության, այլև զգացմունքների վրա: Եվ այդպիսի ստրկությունից անհնար կլինի դուրս գալը:

Ըստ այդմ ՝ ինքնաոչնչացման ծրագիրը կառաջանա ոչ միայն ծառայի, այլև նրա տիրոջ մոտ, քանի որ հետադարձ կապից զերծ մարմինը քայքայվում է և դեգրադացվում: Իսկ թե հատկապես ինչպես կմահանա քաղաքակրթությունը նման պայմաններում, սա արդեն այլ հարց է:

Երբ մարդիկ մահանում են, նրանք ազդանշան են ուղարկում՝ «Փրկեք մեր հոգիները»: Ես կարծում եմ, որ հիմա այս թեման պետք է դառնա գլխավորը: Մարդիկ չպետք է մտածեն երջանկությունը երկրպագելու, փողի կամ բարեկեցության մասին, այլ պետք է մտածեն հոգիները փրկելու մասին:

Ինչքանով որ հասկանում ենք, ընթացիկ իրադարձությունները վերևից ուղարկված պատիժ չեն, այլ օգնում են մեզ, որպեսզի մենք սկսենք փոխվել, և որքանով մենք պատրաստ կլինենք դա անելու, այդքանով էլ երկիր մոլորակի վրա կբարելավվի իրավիճակը:

Հուսով եմ՝ դա տեղի կունենա, ի վերջո, չէ՞ որ Քրիստոսն երկիր է եկել 2000 տարի առաջ, ինչը նշանակում է, որ մենք երկար ժամանակ ենք ունեցել այս փոփոխություններին պատրաստվելու համար: Պետք է, որ որ դրանք տեղի ունենան: Քաղաքակրթությունը պետք է ապրի:

Հոդվածի երրորդ մասը

Հոդվածի երկրորդ մասը

Հոդվածի առաջին մասը

Աղբյուրը՝  Лазарев С. Н.

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Սերգեյ Լազարևի ֆեյսբուքյան էջից

Առաջարկում ենք նայել՝

«Коронавирус в Китае — эпидемия 21 века или проект фармацевтических компаний?» – 3.02.20 г.
«Глубинные причины коронавируса. О пословице «Беда не приходит одна» на примере Олега Тинькова» .– 13.03.20 г.
«Коронавирус — что будет дальше. Чем заняться во время карантина» – 22.03. 20 г.
«Спасение в виде коронавируса — для чего пандемия нужна человечеству?» – 3.04.20 г.
«Онлайн встреча с С.Н.Лазаревым» – 19.04 20 г.

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 4)

  1. Уведомление: Լազարև «Կորոնավիրուս. ինչ կլինի հետո» (մաս 3) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Առողջության և երջանկության գաղտնիքը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s