Համաժամանակացում (սինխրոնիզացիա)

101407357_1748165855321770_6363514800923738112_n

Թռչունները կմոլորվեն երամներում, ձկները՝ վտառներում, մեղուները՝ պարսերում, մրջյունները՝  բներում: Եվ մարդիկ, որոշ ժամանակով առանձնացված լինելուց հետո, կմոլորվեն խմբերում: Դա կախված չէ մարդկանցից, ուղղակի գալիս է մեծ սինխրոնիզացիայի ժամանակաշրջանը: Մենք կձգվենք դեպի յուրայինները՝ անկախ ամեն ինչից:

Մենք դուրս ենք գալիս դաժան կարանտինից ոչ թե կանոնների դիտավորյալ խախտման, ոչ էլ մարդկանց հիմարության կամ անփութության պատճառով: Բանն այն է, որ որոշ ժամանակ անց կսկսի գործել մեծ սինխրոնիզացիայի օրենքը, և մենք կսկսենք ձգել մեկս մյուսին:

Անջատումը կարող է լինել միայն ժամանակավոր: Երկար անջատումը մեզ խանգարում է միանալ ընդհանուր դաշտին: Եվ զրկում է ուժից: Հետևաբար, պետք չէ խստորեն դատել մարդկանց, դա բնազդ է, որն ավելի ուժեղ է, քան վախը: Երբ ուժեղ վախն անցնում է, թռչունները նորից երամ են մտնում: Միայն երամի մեջ նրանք գիտեն՝  որտեղ թռչել:

Եվ, երբ սահմանափակումները, այնուամենայնիվ, հանվեն, ինքներդ ձեզ անպայման լսեք՝ ո՞վ է ձեզ ամենաշատը ձգում: Ո՞ւմ հետ եք դուք ամենաշատը ցանկանում լինել: Ո՞վ է ձեզ մագնիսացնում: Այժմ դուք դա կզգաք հատկապես սուր և ուժեղ: Կզգաք ձեր երամին:

«Մարդկանց հոգիներն ինչպես մոբիլիզացված զորքեր»,-այսպես ասաց Մարգարեն: Նրանք կձգեն միմյանց այս սկզբունքով: Եվ պարզելը, թե դուք ում բանակում եք, այժմ հեշտ է իմանալը. նրանք այն մարդիկ են, ում հետ դուք կապը պահել եք սահմանափակումների ողջ ընթացքում: Նրանք են, ում մոտ դուք առաջինը կվազեք կամ ում ձեզ մոտ առաջինը կկանչեք, երբ այս ամենը վերջանա:

Ո՞ւմ հետ եք դուք ցանցի ներսում կապի մեջ եղել: Նրանք նույնպես ձեր մարդիկ են:

Ո՞ւմ եք կարոտել կամ ո՞ւմ եք հիշել, ո՞ւմ հետ եք մտովի զրուցել այս ամբողջ ընթացքում:

Այժմ առանձնակի ուժով է սկսել գործել ձգողության օրենքը: Եվ դուք առանձնակի կոնկրետությամբ կճանաչեք ձերոնց: Մոբիլիզացված զորքերը կրկին հավաքվում են իրար գլխի, սա առանձնահատուկ կարևոր ժամանակ է՝ յուրայիններին իմանալու և ուժը վերականգնելու համար:

Հատկապես նշանակալի են նոր կապերը և նոր կոնտակտները: Իսկ հին շրջապատից շատերը կհեռանան կամ արդեն գնացել են. նրանք «մեր մարդիկ չէին»:

Հիմա ձեր միջավայրը ստեղծելու ամենակարևոր ժամանակահատվածն է: Եվ, որպեսզի մտնես քո երամը և քո զորքը՝  հարկավոր է հետևել բնազդին և գնալ յուրայինների մոտ…

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Համաժամանակացում (սինխրոնիզացիա)

  1. Уведомление: Ինչ է սպասվում 2022 թվականին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s