Ինչպես կառավարել հույզերը

litvak-m.jpg

Հիմարությունը հաճախ հագնում է հուզականության դիմակ

Հիմար մարդն  իր սխալ պահվածքին ուղղված մեղադրանքներին ի պատասխան` հայտարարում է. «Ես էմոցիոնալ մարդ եմ»: Եվ դա վերաբերում է բացասական զգացմունքներին` զայրույթ, վախ, անհանգստություն, մելամաղձություն:

Հոգեբանները վաղուց արդեն հաստատել են` տեղեկատվության պակասը և իրավիճակի գնահատման անկարողությունը հանգեցնում են բացասական ուժեղ էմոցիաների` և՛  խելացի մարդու, և՛ հիմարի մոտ:

Սակայն խելացի մարդն իր անհաջողությունների դեպքում եզրահանգումներ է անում, փորձ է ձեռք բերում, արդյունքում` նմանօրինակ հաջորդ իրավիճակը նրա համար դառնում է սովորական. այլևս բացասական էմոցիաներ չեն առաջանում, քանի որ ամեն ինչ պարզ է, եթե անգամ ամեն ինչ լավ չէ:

Հարկավոր է գործել, որպեսզի էմոցիաների ներսում գտնվող էներգիան դառնա գործ  

Հիմար մարդու մոտ այն արտահայտվում է նյարդայնությամբ կամ գրգռվածությամբ: Անհավասարակշիռ մարդն իր էմոցիաները նետում է ուրիշների վրա, իսկ դյուրագրգիռ մարդն այն պահում է իր մոտ և անգամ` պարծենում դրանով. «Ներսում ամեն ինչ եռում է, բայց ես կարողանում եմ վերահսկել»: Սա հոգեբանական պատրաստվածության ամենավատ տեսակն է: Հենց մարդը խելոքանում է, նա դառնում է խաղաղ ոչ միայն արտաքնապես, այլ նաև ներքնապես:

Խելացի մարդն էմոցիոնա՞լ է

Այո՛, և շատ: Միայն թե նրա բոլոր էմոցիաներն ուղղված են գործին: Նա հիշեցնում է նավարկելի գետի, որի մակերեսը հարթ է, իսկ ներսում խորություն կա: Նրա հոսքի ուժը զգացվում է, երբ մտնում ես գետ: Ահա թե ինչու խելացի մարդիկ արտաքինից այնքան էլ տեսանելի չեն:

Էմոցիոնալ հիմար մարդը նման է լեռնային գետակի, որը շաղ է տալիս իր ջրերը (պոռթկուն) կամ ցնցում է իր ափերը (նյարդային): Ցանկացած տարբերակով` նա նավարկելի չէ:

Մեկ այլ նմանություն (аналогия), որն արտացոլում է մտքի և զգացմունքների հարաբերությունները: Խելքը պետք է դիտարկել որպես զգացմունքների խողովակ: Անհրաժեշտ է, որ հուզական մարդն ունենա ինտելեկտի ավելի լայն խողովակ, քան ցածր հուզական դաշտ ունեցող մեկը: Այդ դեպքում բոլոր հույզերը կուղղվեն գործին: Իսկ, երբ մարդը զբաղված է լինում գործով, նա ունենում է միայն մեկ էմոցիա, ընդ որում, այդ էմոցիան դրական է. դա հետաքրքրության էմոցիան է: Նա հասնում է հաջողության, և նրա էմոցիաները բարձր ինտելեկտի լայն խողովակից լցվում են ուրախության անսահման օվկիանոս: Եվ, գուցե այնքան էլ ճիշտ չէր Լարոշֆուկոն, երբ ասում էր. «Խելքը միշտ խելառների սրտում է»: Շատերը վախենում են խելոքանալ, որովհետև մտածում են, որ իրենք կդառնան անզգացմունք և չոր մարդիկ: Իզուր վախեր են: Ճիշտ հակառակը` միայն խելացի մարդը կարող է վայելել, ընդ որում, որքան շատ խելք, այնքան հաճույքի մակարդակն ավելի բարձր:

Աղբյուրը` Михаил Литвак

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Հուզական էներգիա

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ինչպես կառավարել հույզերը

  1. Уведомление: Հուզական էներգիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s