Բախ «Փախուստ անվտանգությունից»

bah-1

Հունիսի 23-ին ծնվել է ամերիկացի գրող, օդաչու, փիլիսոփա Ռիչարդ Դեվիդ Բախը (այսօր դառնում է 84 տարեկան): Ռիչարդ Բախը հայ ընթերցողին ծանոթ է աշխարհում ամենաշատ կարդացվող գրքերից մեկով՝ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայ»-ով:

Ռիչարդ Բախ «Փախուստ անվտանգությունից» (հատված)

Ես բացարձակապես ոչինչ չգիտեմ տարիքի մասին: Ես չեմ հավատում տարիքին:

— Ինչպե՞ս կարող ես չհավատալ տարիքին,-ասաց նա,-դու քանի՞ տարեկան ես:

— Ես վաղուց դադարել եմ հաշվել: Դա շատ վտանգավոր է:

—Վտանգավո՞ր:

—Տարիքը հաշվելը վտանգավոր է,-ասաց նա:-Երբ դու փոքր ես՝ ամեն ծննդյան օրը քեզ ուրախացնում է: Դա տոնական սեղանն է, և՛ նվերները, և՛ հոբելյար լինելու զգացողությունը, և՛ շոկոլադե տորթը:

Նա մի պահ լռեց՝ մտածելով այդ մասին: Բոլորը, ում նա գիտեր, նշում էին ծննդյան օրերը:

— Ի՞նչ է՝ դու խելա՞ռ ես,-հարցրեց նա:
Իհարկե՛, Դիկի, ես  խելա՛ռ եմ, բայց լավ ձևով:

—Դու հենց  նոր ինձնից վտարեցիր իմ ծննդյան օրը և դա անվանում ես «լա՞վ ձև»:
—Հա՛: Լավը պայմանականություններից ազատվելն է: Ես վռնդեցի ևս մի բան:
— Ի՞նչ:
— Երբ դու դադարես հավատալ ծննդյան օրերին, ապա տարիք ասվածը կդառնա քեզանից հեռու ինչ-որ մի բան: Քեզ այլևս չի հուզի՝  դու տասնվեց տարեկան ես կամ երեսուն, ծանրակշիռ Հինգ-Զրո կամ մահահավատ Հարյուր տարեկան: Դու քո կյանքը կսկսես չափել քո գիտեցածով, այլ ոչ թե հաշվել, թե քանի օրացույց ես արդեն տեսել: Եթե ​​քեզ իսկապես անհրաժեշտ են տրավմաներ, ապա ավելի լավ է դրանք ձեռք բերես ՝ ուսումնասիրելով տիեզերքի հիմնարար սկզբունքները, քան ամսաթվին սպասել նույնքան անհամբերությամբ, ինչպես հաջորդ հուլիսին:

—Բայց այդ դեպքում բոլոր երեխաներն ինձ մատով ցույց կտան, ասելով՝ ահա այն տղան, ով ծննդյան օր չունի:

—Դե հա՛: Բայց ինքդ որոշիր: Եթե դու կարծում ես, որ առողջ իմաստ կա հաշվելու մեջ, թե որքան ժամանակ ես թափառում այս մոլորակում՝ արևի տակ, ապա շարունակիր նշել քո ծննդյան օրերը: Կուլ տուր քո տարիները և վճարիր քո գինը, ինչպես բոլորը:

— Դու ճնշում ես գործադրում ինձ վրա,-ասաց նա:

Ես քեզ վրա ճնշում կգործադրեի, եթե քեզ ստիպեի հրաժարվել քո ծննդյան օրերից և, եթե դա լիներ քո կամքին հակառակ: Իսկ, եթե դու չես դադարելու քո ծննդյան օրերը նշել, ուրեմն ոչ էլ պետք է, որ դու դա անես: Ի՞նչ ճնշում գործադրելու մասին է խոսքը:

Նա խեթ ինձ նայեց՝  համոզվելու համար, որ ես չեմ ծաղրում:

—Դու իսկապե՞ս մեծ ես:

Հարցրո՛ւ ինքդ քեզ, — պատասխանեցի ես: Դու իսկապե՞ս երեխա ես:

—Ես կարծում եմ՝ հա՛, չնայած ես ինձ հաճախ ավելի մեծ եմ զգում իմ հասակակիցներից: Իսկ դու քեզ մեծ զգո՞ւմ ես:

—Երբե՛ք,-ասացի ես:

—Նշանակում է՝ հաճելի զգացողությունները պահպանվե՞լ են: Ես՝ փոքրս, ինձ մեծ եմ զգում, իսկ որ մեծանամ՝ ինձ երիտասա՞րդ կզգամ:

—Իմ տեսանկյունից,- ասացի ես,-մենք անտարիք արարածներ ենք: Հաճելի զգացողություններն այն մասին, թե դու մեծ ես կամ փոքր քո տարիքից, առաջանում է ի հակադրություն ավանդական մտածելակերպի, ըստ որի մարդու գիտակցությունը պետք է համապատասխանի իր մարմնի տարիքին և ճշմարտությանը. իսկ ճշմարտությունն այն է, որ գիտակցությունն ընդհանրապես տարիք չունի: Մեր ուղեղը ոչ մի կերպ չի կարող համատեղել այդ ամենը տիեզերական ժամանակի սահմաններում և, որպեսզի ուրիշ սահմաններ չստեղծի, մեր գիտակցությունն ուղղակի շեղվում է խնդրից: Ամեն անգամ, երբ զգում ենք, որ մեր տարիքը չի համընկնում մեր ապրած թվերի հետ, մենք ասում ենք. «Ի՜նչ տարօրինակ զգացողություն է» և փոխում ենք խոսակցության թեման:

—Իսկ ի՞նչ կլինի, եթե խոսակցության թեման չփոխենք: Ի՞նչ պատասխան կլինի այդ դեպքում:

—Տարիքը պիտակ մի՛ դարձրու: Մի՛ ասա՝ «Ես յոթ տարեկան եմ» կամ «Ես ինը տարեկան եմ»: Հենց որ դու ասես «Ես տարիք չունեմ», հակադրվելու պատճառ էլ չի լինի, և տարօրինակ զգացողություններն էլ կանհետանան: Ճի՛շտ եմ ասում: Փորձի՛ր:
Նա փակեց աչքերը:

—Ես տարիք չունեմ,-շշնջաց նա և մի ակնթարթ անց ժպտաց: Հետաքրքի՜ր է:

—Ճի՞շտ:

—Ստացվո՛ւմ է,-ասաց նա:

—Եթե քո մարմինը ճշգրտորեն համապատասխանում է քո պատկերացումներին,-շարունակեցի ես,-իսկ քո պատկերացումները հանգում են այն բանին, որ մարմնի կարգավիճակը որևէ կերպ կախված չէ ժամանակից և չի ուղղորդվում ներքին կերպարի կողմից, ապա այդ դեպքում երբեք չեք ամաչի, որ դուք ավելի փոքր եք զգում ձեր տարիքից և չեք վախենա, որ չափազանց ծեր եք:

Աղբյուրը՝  Ричард Бах — Бегство от безопасности

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև նախորդ տարիների թարգմանություններին ևս՝

Ռիչարդ Բախ «Կամուրջ հավերժության վրայով»

Ռիչարդ Բախ «Հիպնոս Մարիի համար»

Ռիչարդ Բախ,  Փրկչի գրպանի ուղեցույց

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s