Փոփոխական հոսանքի հայր համարվող Նիկոլա Տեսլան կյանքի ընթացքում անընդհատ աշխատում էր նոր նախագծերի շուրջ՝ հաճախ դրանք իրականացնելով սկզբից մինչև վերջ: Որպեսզի ուղեղը ծերանալու փոխարեն անընդհատ նորարարական գաղափարներ տա, այդ օրգանին անհրաժեշտ է մազել այնպես, ինչպես մարմինը: Եթե մենք ուզում ենք կանխել ուղեղի բջիջների վաղաժամ ծերացումը, ապա կարևոր է կիրառել որոշակի սովորություններ: Ինչպե՞ս է դա արել Նիկոլա Տեսլան:
1. Ինչ-որ բան անելուց առաջ լավ մտածեք
Նիկոլա Տեսլան հաճախ էր ասում, որ նախքան նախագծերը կյանքի կոչելը՝ դրանք մտովի պատկերացնում է: Ի դեպ, տեսողական մտածողության այս գործընթացն օգտագործել են շատ տաղանդավոր մարդիկ:
Իր ինքնակենսագրականում Տեսլան այդ գործընթացը նկարագրել է հետևյալ կերպ. «Իմ մեթոդն այսպիսին է: Ես չեմ շտապում կոնկրետ գործ անել: Երբ ինձ մոտ նոր գաղափար է ծնվում, ես սկսում եմ այն անմիջապես պատկերացնել իմ երևակայության մեջ: Ես փոխում եմ կառուցվածը, վերանորոգում եմ իրականացնում և կառավարում մեքենան: Ինձ իսկապես չի հետաքրքում, ես տուրբինը ստուգում եմ գլխի մեջ, թե՞ արհեստանոցում: Տարբերություն չկա, բայց արդյունքն նույնն է»:
Պատկերացման սխեման հաճախ օգտագործվում է ժամանակակից մարդկանց կողմից, ովքեր լուրջ հաջողությունների են հասնում: Ուղեղը, մանրամասն պատկերացնելով այս կամ այն միտքը, սկսում է հավատալ դրան: Այսպես է գործում ցանկություննների կռահման և իրականացման համակարգը, բացի դրանից, այն բարենպաստ ազդեցություն է թողնում ուղեղի վրա:
2. Հաճախակի զբոսնեք
Տեսլան խոստովանում էր, որ ամենափայլուն գաղափարներն իրեն այցելել են ոչ թե տոթ գրասենյակում նստած՝ գրասեղանի մոտ աշխատելու ընթացքում, այլ կարճատև զբոսանքների ժամանակ: Հենց նման մի զբոսանքի ժամանակ էլ նրա գլխում ծնվեց փոփոխական հոսանքի աշխատելու սկզբունքը: Դա 1881 թվականին էր:
3. Ձեր խնդիրները լուծեք մենակության մեջ
Շատ նորարարների և ստեղծագործ մարդկանց նման՝ Տեսլան էլ էր մենակության կողմնակից: Ահա նրա մեջբերումներից մեկը. «Ուղեղն ավելի կենտրոնացած է, երբ դու մենակ ես: Մտածելու համար ձեզ մեծ լաբորատորիա հարկավոր չէ: Ինքնատիպությունը ծնվում է միայնությունից և ազատագրվում է ազդեցություններից, որոնք վնասակար են մեր ստեղծագործ մտքի համար: Եղիր ինքդ քեզ հետ, սա է գյուտարարների գաղտնիքը, եղիր ինքդ քեզ հետ, և այդ ժամանակ կծնվեն գաղափարներ»:
Դա չի նշանակում հրաժարվել ընտանիքից, ընկերներից և հեռանալ դեպի լեռներ կամ անտառ: Սա նշանակում է՝ եթե ուզում եք գտնել ձեր հարցի պատասխանը կամ որևէ խնդիր լուծել, ապա որոշ ժամանակ հեռու մնացեք շրջապատից: Ազատվելով շեղող մտքերից և խոսակցություններից՝ ձեր ուղեղը կսկսի աշխատել ավելի արդյունավետ, արագ և որակով:
Աղբյուրը՝ joinfo.ua
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի