Ներկայության որակ

106632076_1074907366260989_8447778216319015234_n

Հաղորդակցությունն այն չէ, թե մենք որքան ժամանակ ենք ծախսում որևէ մեկի հետ և ոչ էլ այն, թե ինչով ենք մենք զբաղված:

Հաղորդակցությունը միշտ հիմնվում է ներկայության որակի վրա:

Ահա թե ինչու ենք մենք սիրահարվում այն մարդկանց, ովքեր ստիպում են մեզ կենդանի զգալ. ինչ-որ մակարդակում մենք բոլորս հուսահատորեն ցանկանում ենք ավելի ներկա լինել ներկայում:

Ներկայությունը ներկայում չի պահանջում ընկղմվել մեդիտացիայի և խորը շնչառության մեջ: Դա ընդամենը մեկ պարզ որոշում է ենթադրում. «Շատ լավ: Ես հիմա ներկա կլինեմ ներկայում»:

Սա այն որոշումը չէ, որը դուք կարող եք առավոտյան ընդունել և այլևս չհիշել դրա մասին: Սա այն որոշումն է, որը դուք օրվա ընթացքում ընդունում եք նորից ու նորից: Վա՜յ, շեղվեցի՞ ներկա պահից: Խնդիր չկա, հետ թռչելը կտևի ընդամենը մեկ վայրկյան:

Մայա Էնջելոուն կարծում է, որ չորս հարց կա, որոնք բոլորս անգիտակցաբար անընդհատ տալիս ենք միմյանց: Երբ չորս հարցերից յուրաքանչյուրի լուռ պատասխանը միանշանակ ԱՅՈ է, սերը (կամ՝ այլ դեպքերում, ընդհանուր մարդկությունը) հարաբերությունների մեջ դրսևորվում է ակնհայտ կերպով և անմիջապես զգացվում է:

Իսկ մարդիկ, ովքեր չեն ստանում այս հարցերի պատասխանները (կամ նրանք, ովքեր «ոչ» են լսում), ունենում են համայնքից մեկուսացման աճող զգացողություն:

Ահա այդ 4 հարցերը.

  • Դու ինձ տեսնո՞ւմ ես:
  • Քեզ համար կարևո՞ր է, որ ես այստեղ եմ:
  • Քեզ համար իմ գոյությունը բավարա՞ր է կամ՝ ես պետք է ավելի լա՞վը դառնամ:
  • Դատելով այն բանից, թե դու ինչպես ես ինձ նայում՝ կարո՞ղ եմ ասել, որ ես յուրահատուկ եմ:

Նրանք ձեր երեխաներն են, զուգընկերը կամ ձեր ծանոթներից որևէ մեկը, անպայման զգում են, որ անկեղծորեն ընդունված են ձեր կողմից, եթե դուք նրան վերաբերվում եք այնպես, կարծես անընդհատ հաստատեք՝  դրական պատասխանելով այս հարցերից յուրաքանչյուրին և, եթե նայելով նրանց, դուք ասես ժամանակ եք վերցնում, որպեսզի տեսնեք նրանց:

Եթե դուք տեսնում եք ինչ-որ մեկին, այնպես արեք, որ նա իմանա, որ դուք տեսել եք իրեն:

Դանդաղեցրեք ձեր ընթացքը և (թեև  փոքր-ինչ տարօրինակ է այս մասին գրելը, չէ՞ որ  դա այնքա՜ն պարզ է, բայց՝  ամեն դեպքում) մեկ վայրկյան իրոք նայեք այդ մարդուն:

Բառացիորեն ընդամենը մեկ լրացուցիչ վայրկյան:

Եվ, իհարկե, էլի բառացիորեն, քո սերը ցույց տուր այն մեկին, ում դու սիրում ես:

Թույլ տվեք սիրուն երևալ: Սերը թող երևա ձեր դեմքին, աչքերի մեջ՝  որպես ներակայության որակ…

Աղբյուրը՝  Кэтрин Шафлер «Как изменить свою жизнь за одну секунду»

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s